Ողբերգական ելքով վթար՝ Երևան-Ոսկետափ ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 15-ին, ժամը 01։47-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Ոսկետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



