«Գուչիի» հայ մոդել Արմինե Հարությունյանի մայրիկի լուսանկարն ու նրանց նմանությունը
ԼԱՅՖ«Գուչիի» ցուցադրությանը մասնակցած հայ մոդել Արմինե Հարությունյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է մայրիկի արխիվային լուսանկարը և գրել. «Իմ ամեն ինչ: Մայրս այստեղ ինձնով հղի է»:
Լուսանկարի մեկնաբանություններում Արմինեի հետևորդները նկատել են, որ նրա մայրիկը գեղեցիկ է, Արմինեն նրան է նման:
Նշենք, որ Արմինեն այժմ մոդելային ակտիվ գործունեություն չի ծավալում: Արմինեն նկարիչների ընտանիքից է, մասնագիտությամբ գրաֆիկ-դիզայներ է:
Հիշեցնենք, որ նա «Գուչի» ապրանքանիշի ցուցադրությանն էր մասնակցել 2019 թվականին: Բեռլինում զբոսանքի ժամանակ նրան լուսանկարել էին, ուղարկել «Գուչի» ընկերություն: Արդեն Երևանում Արմինեն հաղորդագրություն էր ստացել՝ «Գուչիի» ցուցադրությանը մասնակցելու առաջարկով: Տևական ժամանակ նա ակամա սկսել էր զբաղվել մոդելային գործունեությամբ:




1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



