62-ամյա Միշային հայտնաբերեցին գողացածը ձեռքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Ախուրյանի բաժնում 72-ամյա Ռազմիկ Պ.-ն հաղորդում էր տվել, որ Ախուրյան գյուղի նախկին «Գյուղ-Շին» կոչվող հիմնարկի դիմաց կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը` պատճառելով 35.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Գյումրի-Արեւիկ ճանապարհի 2-րդ կմ-ից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 62-ամյա Միշա Հ.-ն՝ էլեկտրական մարտկոցով հանդերձ:
Միշա Հ.-ն խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է հետաքննություն:
X
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



