Ամեն ինչ անում են, որ իրենց վրա դրված «պլանը կատարեն»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես երևում է, Նիկոլ Փաշինյանի համար այսօրվա հանրահավաքին շատ մարդ հավաքելու հարցը դարձել է կենաց-մահու խնդիր, իսկ տեղերում շատ դժվարությամբ, բայց փորձում են «շեֆի» հրահանգները պատշաճ կատարել: Մենք անընդհատ տեղեկություններ ենք ստանում տարբեր մարզերից, որ մարզպետարանների միջոցով «մարդահավաք» է կազմակերպվում պետական կառույցների միջոցով: Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրների, Արագածոտնում այդ գործի «կուրատորը» փոխմարզպետ Տիգրան Եղիազարյանն է: Ըստ նույն աղբյուրների, գործին ակտիվորեն լծված է նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը: Մեզ դիմած քաղաքացիները նշում էին, որ երեկվանից փորձում են դպրոցների, մանկապարտեզների ու պետական այլ կառույցների աշխատողների, նաև վերջիններիս ընտանիքների անդամների միջոցով իրենց «պլանը կատարել»: