Վթարի ենթարկված 14-ամյա պատանու վիճակը շարունակում է մնալ ծանր․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնում է․
«Սուրենավան համայնքում տեղի ունեցած վթարից տուժած տղայի առողջական վիճակում կա քիչ, բայց դրական տեղաշարժ: Վիճակը շարունակում է մնալ ծանր, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար էին բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել էր Արարատի ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ:
Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները»։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



