Լևոն Արոնյանի և կնոջ՝ բալիկի սպասելու լուրերն ու Անիտայի լուսանկարը կլորիկացած փորիկով
ԼԱՅՖՀայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Անիտա Այվազյանը, երեկ սոցցանցերի իր էջերում Լևոնի հետ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է նրա կլորիկացած փորիկը:
Լուսանկարում նրանք Լուվրում են: Կից Անիտան գրել է. «Բարև Փարիզից»:
Լուսանկարը քննարկումների տեղիք է տվել, որ զույգը բալիկի է սպասում։ Անիտան մեկնաբանություններին չի պատասխանել, սակայն վերջին շրջանում սոցցանցերում հրապարակված լուսանկարներում նա լայն զգեստներով է:
Նշենք, որ Լևոնն ու Անիտան իրենց հարաբերությունների մասին հայտնեցին նախորդ տարվա օգոստոսին:
Հիշեցնենք, որ շախմատիստի առաջին կինը՝ Արիանա Կաոլին, մահացել է նախորդ տարվա մարտի 30-ին ավտովթարի հետևանքով:



1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



