Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. Օնիկ Գասպարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ Զինված ուժերի գլխավորև շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ կոչ է անում աջակցել Ռոբերտ Քոչարյանին եւ այն ուժերին, որոնք պայքարում են գործող իշխանությունների դեմ:

Ստորեւ ներկայացնում ենք ուղերձը.

«Հարգելի հայրենակիցներ,

իմ զինակից ընկերներ՝ Իշխանությունը ցանկացած գնով պահպանելու մոլուցքը ստիպում է գործող վարչախմբին դիմել ամենակեղտոտ եւ անբարոյական քայլերի՝ վարկաբեկելով իրենց ապազգային գործունեությանը ընդդիմացող մարդկանց։

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ձեւավորվում, որ պատերազմի ժամանակ վարչապետի դերը կատարող անձը եւ իր թիմակիցները ՀՀ կառավարությունում դիտորդի կարգավիճակ են ունեցել։ Ցանկացած իրավիճակում մեղավորներ են փնտրում՝ իրենց ներկայացնելով անմեղ հրեշտակներ։

Անժխտելի փաստ է, որ պատասխանատվությունից խուսափող ղեկավարը մեծագույն սպառնալիք է պետության համար։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ պատասխանատվությունից չեմ խուսափում եւ պատրաստ եմ աջակցել պատերազմի արդյունքները քննող հանձնաժողովի աշխատանքներին, սակայն իշխանության ներկայացուցիչները շարունակում են շահարկել պատերազմի թեման՝ քաղաքական միավորներ հավաքելու համար։

Իհարկե, մարդկանց վարկաբեկելու հարցում նրանք մրցակիցներ չունեն, բայց առաջարկում եմ սթափվել, եւ անհիմն հայտարարություններով չփորձել բոլոր մեղքերը բարդել ռազմական հրամանատարության վրա։ Նրանք ցանկացած գնով ձգտում են ինքնամաքրվել՝ նշանակելով մեղավորներ եւ փակելով պատմության այս ողբերգական էջը, շարունակել վայելել իշխանության բարիքները։

Մեր զոհված զինակից ընկերների թափված արյունը զրկել է մեզ ինքնապաշտպանվելու բարոյական իրավունքից, բայց չափերը պետք չէ անցնել։

Օբյեկտիվ քննությունը ցույց կտա բոլորիս մեղավորության աստիճանը։ Ինչ վերաբերում է իմ քաղաքական հայացքներին՝ Ես 18 տարեկանից իմ կյանքը նվիրել եմ հայրենիքի պաշտպանությանը եւ ոչինչ չեմ խնայել թշնամու դեմ պայքար մղելիս: Երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել եւ, ըստ էության, ինձ համար տարբերություն չի եղել թե ով է ներկայացնում իշխանությունը:

Սակայն այսօրվա գործող իշխանությունների ապազգային գործունեությունը ստիպեց, որ պայքարեմ նրանց դեմ՝ պետության կործանման գործընթացը կասեցնելու նպատակով: Ես գտնում եմ, որ այս ծանր հետպատերազմյան ճգնաժամից Հայաստանը եւ Արցախը կարող են դուրս գալ միայն արհեստավարժ ու ազգանվեր պաշտոնյաներով համալրված կառավարության աշխատանքի շնորհիվ, որը պետք է ղեկավարի փորձառու քաղաքական գործիչ:

Համոզված եմ, որ այս իրավիճակում մենք պետք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ բոլոր այն առողջ ուժերին,որոնք պայքարում են գործող իշխանությունների դեմ»:

Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԹրամփը հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռազմական ենթակառուցվածքները. Պեսկով Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի Փաստեր չկան, բայց վստահ ենք՝ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ. անհետ կորածի հարազատ Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ Ինչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» պատմական հաջողության համար 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինԿառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ է, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է. Տիգրան Աբրահամյան Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՀայաստանում աղիքային վիրուս է տարածված. տեղեկատուՈւկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքին