Բնություն, ոճային հագուստ. Էվա Խաչատրյանի լուսանկարը
ԼԱՅՖԴերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի եւ վերնաշապիկի հետ։ Դերասանուհին մարզակոշիկներ է ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում։ Էվան հավաքել էր մազերը, նախընտրել արտահայտիչ շպար։ Դերասանուհին հագուստը համադրել էր բեժ գույնի բարձրակրունկների հետ, կերպարն ամբողջական էին դարձրել զարդերը՝ ականջօղեր, վզնոց եւ թեւնոց։ «Հավաքիր գեղեցիկ պահերը»,- հրապարակումը մակագրել էր նա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



