Ալեն Դելոնը գլխուղեղի կաթվածից հետո առաջին անգամ հայտնվել է ամսագրի շապիկին (լուսանկար)
ՄՇԱԿՈՒՅԹՖրանսիական կինոյի աստղ Ալեն Դելոնը 2019-ին գլխուղեղի կաթվածից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել Paris Match ամսագրին․ 85-ամյա Դելոնն իր շան հետ հայտնվել է նաև ամսագրի շապիկին։
Ծառապատ այգում արված լուսանկարում հայտնի դերասանը կրում է ջինսե տաբատ, կապույտ վերնաշապիկ և բաճկոն, ինչպես նաև պարանոցին շարֆ է կապել։
Ընդ որում, դերասանի երկրպագուները նշել են, որ կենդանի լեգենդ Դելոնը հիվանդությունից հետո «շատ է փոխվել և նույնիսկ դժվարացել են ճանաչել նրան»։
Հիշեցնենք, որ դերասանը 2019-ին գլխուղեղի կաթված էր տարել, որն ուղեկցվել է սուր սուբդուրալ հեմատոմայով՝ ներգանգային շրջանում արյունազեղմամբ և արյան կուտակումով:

1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



