Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհին մեքենա են կանգնեցրել, վարորդին ծեծել են, մեքենան՝ առևանգել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 23-ին ժամը 06:50-ին Նախիջևանիկ համայնքի բնակիչ Ա. Ե.-ն (ծնված 1991թ.) դիմել է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանություն, որ նույն օրը ժամը 04:30-ի սահմաններում, Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց դեպի Խնձրիստան գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին, անհայտ անձինք «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայով փակել են իր կողմից վարվող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ճանապարհը՝ իջեցնելով իրեն ավտոմեքենայից ծեծի են ենթարկել և փախցրել ավտոմեքենան:
Տաք հետքերով ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները ժամեր հետո բացահայտել են դեպքը: Նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Շոշ համայնքի տարածքում՝ Կ.Ն.-ի տան բակում: Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից կատարվում է հետաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



