1,8 մլն դոլար. ԱՄՆ-ում աճուրդում վաճառվել է Չերչիլի կտավներից մեկը
ՄՇԱԿՈՒՅԹՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի (1874 – 1965) վրձնած կտավը հունիսի 23-ին Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել է 1,8 միլիոն դոլարով: Այդ մասին հաղորդվում Է Phillips աճուրդային տան կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Աճուրդային տան մասնագետների խոսքով՝ կտավը ստեղծվել է 1921 թվականի ամռանը: 76 x 63,3 սանտիմետր չափերով կտավում պատկերված են անտառ և գետակ` Անգլիայի ոչ մեծ քաղաքի մերձակայքում: Նմուշի գնահատման արժեքը կազմել Է 1,5 միլիոն դոլարից մինչև 2 միլիոն դոլար: Կտավն ավելի վաղ եղել է հույն ձեռնարկիչ Արիստոտել Օնասիսի (1906 – 1975) հավածաքուի մասը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



