Վարանդայի շրջանում ևս 1 աճյուն է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Նախնական տվյալներով նա ռազմական գործողությունների մասնակից է: Ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն:
Որոնումները կշարունակվեն նաև առաջիկայում: Ուղղությունների և արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



