«Սեր»․ մայրանալ պատրաստվող Լիլիթ Հովհանիսյանի նոր լուսանկարը
ԼԱՅՖԵրգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն օրեր առաջ հայտնել էր, որ սպասում է առաջնեկի ծնունդին։ Հայտարարությունից հետո Լիլիթը պարբերաբար կիսվում է քնքուշ ու գեղեցիկ ֆոտոշարքերով։
Սիրված երգչուհին ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է քնքուշ կերպարում։ Նա կրում է սպիտակ հանդերձանք․ տոպ եւ գոտկատեղը բարձր լայն փողքերով տաբատ, ինչն էլ ավելի է ընդգծել նրա գեղեցիկ կարգավիճակը։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները։ Երգչուհին կապույտ վարսերով է, նուրբ շպարով։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազում հաճոյախոսություններ են հղել նրան․ «Սեր», «սիրուն», «հրեշտակ»։
Ավելի վաղ հրապարակված տեսանյութում երգչուհին ուլտրաձայնային հետազոտություն էր անցնում։ Կադրերում լսվում էր փոքրիկի սրտի աշխատանքը։ Հրապարակմանը կից հիանալի կարգավիճակում գտնվող երգչուհին գրել էր․ «Երեխայիս առաջին վիդեոն»։