Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 17;00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 46-ամյա Արայիկ Ե-ն իր վարած «Նիվա» մակնիշի առանց համարանիշի կոմբայնով Կողբ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Ղիասի քար» կոչվող հանդամասում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը, կողաշրջվել և ընկել ձորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արայիկ Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



