«Ծանր չեմ տարել». Սոֆյա Պողոսյանը՝ հղիության, այդ ընթացքում կորոնավիրուսով վարակվելու և քաշի մասին
ԼԱՅՖԴերասանուհի Սոֆյա Պողոսյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել և պատասխանել հետևորդներին հետաքրքրող հարցերին:
Նախ Սոֆյային հարցրել են, թե ինչպե՞ս է հաղթահարել կորոնավիրուսը հղիության շրջանում: «Փառք Աստծո, ծանր չեմ տարել: Լսեք Ձեր բժշկին և մի վախեցեք, ամեն ինչ լավ կլինի»,- պատասխանել է նա:
Դերասանուհուց հետաքրքրվել են, թե քանի՞ ամսական է նրա հղիությունը: Սոֆյան պատասխանել է՝ 7:
Սոֆյային նաև հարցրել են, թե քանի՞ կիլոգրամ է կշռում, ինչին ի պատասխան նա գրել է. «Այս հարցը 4 ամսից տվեք, խնդրում եմ»:
Նշենք, որ դերասանուհին իր հղիության մասին հայտնեց այս ամսվա սկզբին: Նա և ամուսինը՝ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը, պաշտոնապես ամուսնացած են 2019 թվականից, բայց մինչ այդ նրանք արդեն միասին էին ապրում:



1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



