ԳՖՀ-ի հետախուզությունն սկսել Է համագործակցությունը Ասադի հատուկ ծառայությունների հետ. Bild
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայությունը (BND) վերսկսել Է համագործակցությունը Սիրիայի հատուկ ծառայությունների հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Bild թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
BND-ի գործակալները պարբերաբար մեկնում են Դամասկոս, որտեղ հանդիպում են սիրիացի գործընկերների հետ, նշել Է հրատարակությունը:
Դեկտեմբերի 16-ից բունդեսվերը հակաահաբեկչական գործողություն Է սկսել Սիրիայի երկնքում: Լույս դեկտեմբերի 16-ի գիշերը գերմանական լցավորող ինքնաթիռը թռել Է Թուրքիայի «Ինջիռլիկ» ռազմակայանից եւ երկու անգամ օդում լրալցավորել միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ինքնաթիռները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



