Բեն Ավետիսյանը և նրա կինը սպասո՞ւմ են իրենց առաջնեկին. պարզաբանում է դերասանի կինը
ԼԱՅՖStarnews-ն արդեն տեղեկացրել է, որ դերասան Բեն Ավետիսյանը նախորդ տարի ամուսնացել է: Նրա կինը դիմահարդար Դիանա Տոնոյանն է, ով ինստագրամյան հայտնի բլոգերներից է:
Վերջերս Բենը խնջույք էր կազմակերպել իր 30-ամյակի կապացկությամբ և խոսել էր հայրանալու ցանկության մասին:
«Երևի թե, ամենակարևոր իրադարձություններից մեկը կլինի այն, որ այդ ընտանիքում ավելանա փոքր անդամ։ Ես շատ եմ ուզում հայր դառնալ։ Միշտ շատ եմ սիրել երեխաների և ցանկացել եմ երիտասարդ հայր լինել։ Իմ ծնողներն էլ երիտասարդ են ամուսնացել, մեր տարիքային տարբերությունն այնքան է, որ ես իրենց հետ իմ կապը պահել եմ որպես երիտասարդ։ Ուզում եմ նույնն իմ երեխայի դեպքում լինի։ Տա Աստված մինչև 31 տարեկան բալիկ ունենամ։ Դա այս տարվա ամենամեծ երազանքս է, որը խնդրում եմ Աստծուն։ Իսկ առհասարակ ես երազանքներով ապրող մարդ չեմ, ունեմ նպատակներ ու հասնում դրանց»,- հարցազրույցներից մեկում նշել էր Բենը։
Հատկանշականն այն է, որ այդ խոստովանությունից հետո Դիանա Տոնոյանը լուսանկար է հրապարակել, որ նրա՝ հավանական հղիության քննարկումների առիթ է հանդիսացել:
Այս առիթով Starnews-ը կապ հաստատեց Դիանայի հետ, սակայն վերջինս հերքեց այդ տեղեկությունը՝ այլ մեկնաբանություն չցանկանալով տալ: