«Ապոկալիպսիս». Մոսկվան հայտնվել է «գերտեղատարափի» ազդեցության տակ, մի քանի ժամում տեղացել է անձրևի ամսական նորմայի 70%-ը (տեսանյութեր)
ՎԻԴԵՈՌուսաստանի մայրաքաղաքի և Մոսկվայի շրջանի բնակիչները սոցիալական ցանցերում բողոքում են եղանակային բարդ պայմաններից` համացանցում տեղադրելով տեղատարափ նձրևների, սաստիկ քամու հետևանքները պատկերող լուսանկարներ, գրում է life.ru-ն:
Մոսկվան և Մերձմոսկվան գրոհել են ուժեղ անձրևները, որը օդերևութաբանները «գերտեղատարափ» են որակել. մի քանի ժամում գրանցվել է անձրևի` ամսական տեղումների նորմայի 70 տոկոսը:
Որոշ օգտատերեր իրավիճակն անվանել են «ապոկալիպսիս»:
Մայրաքաղաքում անձրևը չի դադարի մինչև հունիսի 28-ի երեկոյան, ասել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար աշխատակից Ալեքսանդր Սինենկովը:
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է 26 չվերթ, ևս 11-ը չեղյալ է հայտարարվել:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



