Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բժիշկները բաց նամակ հանձնեցին ՀՔԾ պետին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում բժիշկները՝ պահանջելով ազատ արձակել հայտնի բժիշկ, «Իզմիրլյան կենտրոն» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվել է։

Բժիշկ Սամվել Սահակյանը, որ օրեր առաջ գլխավոր դատախազության, կառավարության, արդարադատության նախարարության շենքերի դիմաց ընթերցեց այդ մարմիններին ուղղված նամակները, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ պատասխան չեն ստացել, բայց ակնկալում են գործողություններ։

«Թող օգնեն, որ մենք կարողանանք մեր գործով զբաղվել։ Այստեղ հավաքվածների թվում  պատերազմի մասնակիցներ կան, եղել ենք խրամատում, թաքցրել ենք, որ բժիշկ ենք, մի քանի օր անց պարզվել է, որ մեր կարիքը կա որպես բժիշկ, ինչից հետո մենք տեղափոխվել ենք խրամատից նկուղ»,-ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ պատերազմը խելագարության նման է, այդ օրերի մղձավանջն օգնում են մոռանալ իրենց ուսանողները, ապաքինվող հիվանդները։ Արմեն Չարչյանի կալանավորումը նորից խաթարել է գործընկերների անդորրը։ Սահակյանը խնդրեց  ազատ արձակել Չարչյանին, թույլ տալ իրենց վերադառնալ բնականոն աշխատանքի։

««Իզմիրլյան» ԲԿ-ն աշխատում է նույն լարվածությամբ, չի խաթարվել աշխատանքը։ Հետաքրիրք է, որ այսօր էլ Արմեն Չարչյանի դռան դիմաց հերթեր են գոյանում»,-ասաց նա։

Բժիշկները ՀՔԾ դիմաց իրավապահ մարմիններին հորդորեցին, հաշվի առնելով իրենց գործընկերոջ առողջական վիճակը, խափանման միջոցը փոխել։ Համարում են, որ Չարչյանը որևէ  անօրինական բան չի արել։

Վնասվածքաբան Համլետ Ստեփանյանը խոստովանում է, որ կյանքում առաջին անգամ բժշկի խալաթով փողոց է դուրս եկել, հույս ունի՝ արդարությունը կհաղթի։

«Թող արդարությունը հաղթի, մեր ուսուցիչը, պրոֆեսորը, որ Հայաստանի բացարձակ արժեքներից մեկն է, երևի չեք գտնի մի մարդ, որի հարազատին, բարեկամին բուժած չլինի։ Նրան անազատության մեջ պահելն անարդար է»,-ասաց բժիշկը։

Այսօր բժիշկների նամակի հասցեատերը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն է։

«Երեկվանից պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակն ավելի է վատացել, որը չի կարող ազդեցություն չունենալ մեր՝ Հայաստանի բժշկական հանրության վրա։ Մենք վերջին ճիգերն ենք գործադրում մեծ սիրով ու հոգով բուժել հիվանդին, կռիվ տալ հիվանդության դեմ ի շահ ժողովրդի, բայց մեր ուժերը լքում են մեզ։ Բայց մենք չենք ուզում պարտվել։ Պարոն Խաչատրյան, խնդրում ենք, արեք ամեն բան, որ հիվանդության դեմ կռվում հաղթողը լինենք մենք։ Մեծահոգությունը հզորացնում է մարդուն, եղեք հզոր, արեք ամեն բան, որ պարոն Չարչյանը լինի ազատության մեջ։ Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, արդարադատությանը, մարդասիրությանը»,-նամակն ընթերցեց Սահակյանն ու նշեց՝ բժշկական համայնքը երաշխավորում է, որ Չարչյանը չի խոչընդոտի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց։

Նրանք նշեցին, որ իրենց զանգահարում են ու աջակցություն են հայտնում օտարերկրացի ակադեմիկոսներ, Արցախում վիրավորված ու Չարչյանի նշտարով բուժված զինծառայողները, պատասխանում են, որ Հայաստանում արդարադատություն կա, մեծահոգություն ու չկա փոքրոգություն։

«Պարոն Խաչատրյան, այնպես արեք, որ մեզ խաբված չզգանք»,-ամփոփեց նամակի ընթերցանությունը բժիշկ Սահակյանն ու այն հանձնեցին ՀՔԾ։

ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն Մարուքյան