Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հանրայնացված փաստերը ՍԴ դիմումի հիմքում ընկած փաստերի ընդամենը տասը տոկոսն են». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու մասին «Հայաստան» դաշինքը ԿԸՀ դիմում էր ներկայացրել, ինչը մերժվեց հանձնաժողովի կողմից: ԿԸՀ-ն ընտրության արդյունքները ճանաչելու և մանդատները բաշխելու վերաբերյալ որոշում կայացրեց: ԿԸՀ նիստից հետո «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ դիմելու են Սահմանադրական դատարան: Գործընթացների հաջորդականությունը ներկայացնելով՝ իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը «Փաստի» հետ զրույցում նաև հավելեց, որ ՍԴ դիմելու ժամկետը մինչև հուլիսի 2-ն է:

«Մինչև հուլիսի 2-ն այդ դիմումը ներկայացնելու ենք: Ինչ վերաբերում է հիմքերին, ապա հիմքերն այն բազմաթիվ ընտրախախտումներն են, որոնք, մեր կարծիքով, էական ազդեցություն պետք է ունենային ընտրության ելքի վրա: Խախտումների շատ քիչ մասը հանրայնացված է թե՛ սոցցանցերում և թե՛ ԶԼՄ-ներում: Հանրայնացված այդ փաստերը ՍԴ դիմումի հիմքում ընկած փաստերի ընդամենը տասը տոկոսն են: Մնացած փաստական հանգամանքներն այժմ գտնվում են մեր ձեռքի տակ, մենք դրանք հիմա ուսումնասիրում ենք և համադրում ենք իրավական նորմերի հետ: Այդ փաստերը տեղ են գտնելու ՍԴ ներկայացվելիք դիմումում՝ սկսած, օրինակ՝ զինծառայողների քվեարկության, ինչպես նաև ավտոմատացված սարքերի կողմից տպվող կտրոններում առկա խնդիրների փաստերից մինչև վարչապետի պարտականությունները ժամանակավորապես հակասահմանադրական կերպով կատարելը»,-ասաց Ռ. Հայրապետյանը:

Անդրադառնալով ՍԴ-ից ունեցած սպասելիքներին՝ Ռ. Հայրապետյանը դիտարկեց այն որոշումները, որոնք կարող է ընդունել ՍԴ-ն: Նա նշեց, որ ՍԴ-ն Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը կարող է թողնել ուժի մեջ: ՍԴ-ն կարող է անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը կամ էլ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:

«Քանի որ ՍԴ ներկայացվելիք գանգատը դեռևս գտնվում է նախապատրաստական փուլում, ես հիմա հստակ չեմ կարող պատասխանել, թե մենք ՍԴ որ պահանջն ենք ներկայացնելու կամ պահանջներից որոնք ենք ներկայացնելու, բայց, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ ՍԴ-ն մնալու է իր բարձունքի վրա և, ի տարբերություն ԿԸՀ-ի, համակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրելու է մեր ներկայացրած փաստական հանգամանքները, ինչի արդյունքում ընտրությունների անվավերության վերաբերյալ որոշում է կայացնելու: Եթե, օրինակ՝ երկրորդ փուլ անցկացնելու որոշում ընդունի, բնականաբար, մենք պետք է նոր ընտրապայքարի, նոր ընտրությունների գնանք: Եթե մանդատների բաշխման նոր կարգ սահմանելու մասին որոշում ընդունի, ապա մանդատների բաշխման արդյունքում ակնկալում եմ, որ ԱԺ-ում արդեն ուժերի նոր հարաբերակցություն է լինելու:

«Քաղաքացիական պայմանագիրը» 71 մանդատով արդեն իսկ սահմանադրական մեծամասնություն չունի խորհրդարանում: Միևնույն ժամանակ, չեմ բացառում, որ ՍԴ-ի այդ որոշումից հետո կարող է կորցնել նաև 3/5-րդը: Իսկ եթե պայմանական ընդունենք, որ ՍԴ-ն ընտրության արդյունքները ճանաչելու է, այսինքն, թողնելու է այնպես, ինչպես ԿԸՀ-ն է որոշել, ապա այս պարագայում «Քաղաքացիական պայմանագիրն» այլևս չի կարողանալու միանձնյա կերպով ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու կամ ՀՀ նախագահ ընտրելու հարցում որոշում կայացնել: Բացի այդ, չի կարողանալու միանձնյա, առանց ընդդիմության ձայների փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ, ինչպես արեց նախորդ խորհրդարանում և խայտառակ գործողություն սանձազերծեց ՍԴ-ի շուրջ»,-նշեց Ռոբերտ Հայրապետյանը՝ չբացառելով նաև, որ որոշակի դժվարությունների հնարավոր է հանդիպեն նաև սահմանադրական օրենքների ընդունման դեպքում:

Այս առումով նա չբացառեց ապագայում անկախ պատգամավորների առկայությունը, ինչը կարող է դժվարացնել նաև սահմանադրական օրենքների ընդունման հարցը:«Իսկ ընդդիմությունը կարող է միանձնյա կազմավորել քննիչ հանձնաժողովներ, ինչպիսին կարող է լինել, օրինակ՝ 44-օրյա պատերազմի հետևանքները քննող հանձնաժողովը:Ի դեպ՝ ընդդիմությունն ունի ձայների այնպիսի բավարար քանակ, ըստ որի, իր ձայներով ու իր քվեարկության արդյունքում կարող է կոպիտ կերպով Սահմանադրությանը հակասող այս կամ այն ընդունված օրենքի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմում ներկայացնել ՍԴ:

Այս պարագայում ընդդիմությունը բազմաթիվ այլ հնարավորություններ ևս ունի: Մեծ հաշվով, այն հնարավորությունները, որոնք ուներ և կարող էր իրեն թույլ տալ «Իմ քայլը» խմբակցությունը նախորդ գումարման Ազգային ժողովում, «Իմ քայլի» իրավահաջորդ հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիրն» այս գումարման ԱԺ-ում իրեն թույլ տալ չի կարող»,-ասաց մեր զրուցակիցը:

Ռոբերտ Հայրապետյանի հետ զրույցում անդրադարձանք նաև այն ճնշումներին, որոնց մասին հայտարարվում է, և որոնք հատկապես կիրառվում են համայնքապետների նկատմամբ:

«Ընդհանուր առմամբ, դեպքերը բազմաթիվ են: Սկսած հենց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, պրոֆեսոր պարոն Արմեն Չարչյանի դեմ ձեռնարկված հակաօրինական «քրեական» գործընթացից մինչև համայնքապետների նկատմամբ տարբեր ճնշումներ: Այս գործողություններն ընդամենը պրիմիտիվ քայլեր են իշխանության կողմից: Հույս ունեն, որ այդ պրիմիտիվ քայլերն իրականացնելով՝ ինչ-որ ձևով կարող են լռեցնել կամ զսպել «Հայաստան» դաշինքի կողմից ապագայում ծավալվելիք գործողությունները: Այդ քայլերը, բնականաբար, որևէ արդյունքի չեն կարող հասնել, որովհետև մենք արդեն իսկ ցույց ենք տվել, որ ցանկացած ապօրինի քրեական հետապնդում համապատասխան պրոֆեսիոնալ իրավական արձագանքի է արժանանալու, և այդ գործողությունները վիճարկվելու են դատարանում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև միջազգային դատական ատյաններում»,-նշեց Ռոբերտ Հայրապետյանը:

Անդրադառնալով մարզպետների կողմից համայնքապետների նկատմամբ որոշակի ճնշումների վերաբերյալ իրենց ունեցած ահազանգերին, հիշեցնելով նաև Օձունի համայնքապետի նկատմամբ տեղի ունեցածի մասին՝ նա հավելեց. «Կան դեպքեր, երբ համայնքապետներին զանգահարում, պարտադրում են ազատման դիմում գրել: Նաև ինչ-որ աշխատակիցների ցուցակներ են ուզում, որոնց առումով կա՛մ ենթադրում են, կա՛մ էլ հիմքեր ունեն, որ քվեարկել են «Հայաստան» դաշինքի օգտին: Ցանկացած տեսակի ճնշում, որի մասին մենք ահազանգ ենք ստանում, արագ կերպով իր արձագանքը գտնելու է իրավական տիրույթում»:

Խոսելով մարզպետների կողմից համայնքապետների հրաժարականներին հասնելու օրենսդրական հնարավորությունների մասին ՝ Ռոբերտ Հայրապետյանը նախ շեշտեց. «Այն, ինչ այս երեք տարվա ընթացքում տեղի է ունենում մեր հանրապետությունում, առհասարակ, բոլոր ասպեկտներով, իրավական առումով ևս աբսուրդ է: Սա խայտառակություն է: Համայնքապետներն ընտրվում են ժողովրդի կողմից: Մարզպետներն, ըստ էության, որևէ իրավական ակտով սահմանված ազդեցություն համայնքապետների նկատմամբ չունեն: Ես չեմ կարող ասել, որ թե՛ քաղաքական, թե՛ իրավական իմպոտենտությամբ տառապող այս իշխանության մարզային ներկայացուցիչներն ինչ հաշվարկով են փորձում ճնշումներ գործադրել համայնքապետների նկատմամբ, բայց դրանք իրավունքի և իրավաբանության հետ որևէ աղերս չունեն ու կոշտ իրավական գնահատականի են արժանանալու: Այսինքն, ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ չկա թեկուզև մեկ այնպիսի կետ, որը հետագայում հնարավորություն կտա, այսպես ասած, լղոզել այն գործողությունը, որը մարզպետներն իրականացնում են համայնքապետների նկատմամբ: Այսինքն, մարզպետը չի կարող դատարանում ասել՝ գիտեք, ես ուզում էին օրենքով տրված իմ այդ լիազորությունն իրականացնել, բայց ստացվեց կամ մեկնաբանվեց այդպես: Այդ լիազորությունը չկա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Բժիշկը նշել է՝ որ մթերքներն են օգնում պայքարել սթրեսի դեմԿարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեքՎայքում 76-ամյա վարորդը «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Տարադրամի փոխարժեքը Հայաստանում․ ինչ արժեն դոլարը, եվրոն և ռուբլին այսօրՉինաստանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի անդամների հետ համատեղ ջանքեր գործադրել, նպաստել միավորման հարթակում համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը․ ՉԺՀ ԱԳՆ ԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցել ԱՄՆ-ը թողարկել է «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մետաղադրամ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը Փաշինյանն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր