Արոնյանը մեկնարկեց Goldmoney Asian Rapid-ի փլեյ-օֆֆում
ՍՊՈՐՏԳրոսմայստեր Լևոն Արոնյանը սկսեց պայքարը Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարի փլեյ-օֆֆում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց մրցաշարի փլեյ-օֆֆում Արոնյանը մրցեց հնդիկ Արժուն Երիգաիսի հետ: Հայ գրոսմայստերը երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի, մեկում հաղթեց և մեկում էլ պարտվեց: Շախմատիստները ևս 4 պարտիա կանցկացնեն հունիսի 30-ին:
Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ:
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: