Ավտովթար է տեղի է ունեցել 3 մեքենայի մասնակցությամբ. կա 5 զոհ (տեսանյութ)
ՎԻԴԵՈՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրասնոարմեյսկիյ շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել մայրուղու վրա` Նովոմիշաստովսկայա ստանիցայի (կազակական բնակավայր Կուբանում) մոտակայքում գտնվող թռչնաբուծարանի հարևանությամբ:
Հաղորդվում է, որ իրար են բախվել երեք մարդատար ավտոմեքենա: Կատարվածի հետևանքով 5 մարդ մահացել է: Զոհերից բացի՝ ևս երկու մարդ հոսպիտալացվել է:
Ավտովթարի պատճառները պարզվում են, դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշպատակիցները:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



