«Նիկոլը մեզ ասաց, որ երջանիկ ենք հիմա. ցանկանում եմ քառապատիկ ճաշակի մեր երջանկությունից». զոհված զինածառայողի մայր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀերոսի մայր Լիլիթ Չատինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երկրի ու երկնքի միջև
Էս օր մեկնարկվել է զորացրման գործընթացը. հազարավոր տղաներ այևս չեն վերադառնա տուն… իմ Էրիկս չի վերադառնա տուն… հուլիսի 22-ին մենք ամբողջ ընտանիքով գնալու էինք Խնձորեսկի զորամաս դիմավորելու տղայիս… երիտասարդ կյանք, հազարավոր պլաններ, չավարտած համալսարան, երջանկության օրերը մնացին օդում… մարդու մարմնի յուրաքանչյուր բջիջ լցված է ցավով, տխրությամբ ու անդառնելիության փաստով… Էրիկ ջան, ցավտ տանեմ, էնքան եմ քեզ սիրում, կարոտում… անսահման…
Մեզ Նիկոլն ասաց, որ երջանիկ էնք հիմա, ամեն օր, առավոտից ցանկանում եմ քառապատիկ ճաշակի մեր երջանկությունից…»:

1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



