«Այս ամիս լրանում է մեր 1 տարին». Սոֆի Դևոյանը՝ սիրելիի հետ ծանոթության, հեռավորության և իր կյանքի ամենաերջանիկ օրվա մասին
ԼԱՅՖՊարուհի Սոֆի Դևոյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել և խնդրել նշել օրեր, իսկ ինքը պատասխանի, թե այդ օրն ինչ օր է եղել իր համար:
Հետևորդներին հետաքրքրել է 07.07.2020 ամսաթիվը, Սոֆին սիրելիի հետ տեսանյութ է հրապարակել և գրել.
«Մեր օրն է, այդ օրվանից սկսել է մեր պատմությունը, ամեն ամիս այդ օրը նա ինչ-որ սիրուն բան է կազմակերպում ինձ համար: Այս ամիս լրանում է մեր 1 տարին, բայց աշխատանքի բերումով իրարից հեռու ենք: Նշելը կմնա օգոստոսին»:
Պարուհուն հարցրել են նաև, թե ո՞ր օրն է եղել ամենաերջանիկը: «Վերջին շրջանում երջանիկ օրերը շատ են: Հետո՝ մի առանձին օր, կպատմեմ իմ կյանքի կարևորագույն օրերի մասին: Ամենաերջանիկ օրս այս մարդու հետ անցկացրած ամեն օրն է»,- պատասխանել է նա և հրպարակել սիրելիի ու իր լուսանկարը:



1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



