Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գումարելիների տեղափոխությունից... ոչինչ չի փոխվում. ամբողջ իշխանական թիմն է ձախողված. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե նշենք, որ Հայաստանում պետական կառավարման համակարգը կազմաքանդված վիճակում է, նորություն ասած չենք լինի։ Ավելին, դա շատ մեղմ բնութագիր կլինի: Նույնիսկ ամենասովորական ընթացիկ խնդիրները, ինչպես, օրինակ՝ ոռոգման ջրի ապահովման հարցը, ցույց տվեցին, որ քաղաքացիները մեծ հաշվով միայնակ են իրենց հուզող հարցերը լուծելու խնդրում։ Իսկ իշխանություններն իրենց անգործությունը միշտ էլ կարող են արդարացնել մեղավորներ կամ քավության նոխազներ փնտրելով։ Նույնը վերաբերում է նաև պատերազմի ընթացքում կրած խայտառակ պարտությանը, դրա համար մեղավոր են զինվորականները, կամավորականները, նախկինները, բայց ոչ մի դեպքում՝ իշխանությունները։

Եվ պետք չէ զարմանալ, որ այսպիսի իրավիճակի արդյունքում է, որ պետությունը հայտնվել է արդեն իր սուբյեկտայնությունը կորցնելու եզրին, երբ անգամ ի վիճակի չէ ապահովել սեփական անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։ Դրա համար էլ մեր սահմանները գործնականում անպաշտպան են մնացել, և թշնամին երբ ցանկանում, ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք։ Իսկ շատ դեպքերում հենց կամավորականներն ու հովիվներն են իրենց վրա վերցնում պետության պարտականությունները և անձամբ են բանակցում թշնամու ներկայացուցիչների հետ։ Սրանք օրինակներ են: Ձախողումն ու ավերը պետական կառավարման բոլոր ոլորտներում են՝ արտաքին քաղաքականությունից մինչև առողջապահություն ու կրթություն: Ու այս ամենից հետո իշխանությունները դեռ համարձակվում են խոսել նոր բարեփոխումներ նախաձեռնելուց, այն էլ՝ ճոխ հայտարարություններով, թե իբր կառավարման համակարգը նոր ռելսերի վրա են դնում։

Բայց ամեն անգամ, երբ այս իշխանությունները խոսում են բարեփոխումների մասին, մարդու սարսափ է գալիս, թե էլ ինչ նոր փորձանք են բերելու մեր երկրի ու ժողովրդի գլխին: Հիմա նրանք խոսում են կադրային ջարդի մասին, կադրային մեծ փոփոխությունների մասին, ու սա ավելի վախեցնող է: Չէ՞ որ իրենց վարած կադրային քաղաքականության արդյունքում, երբ մի շարք պետական մարմինների առանցքային պաշտոններում փողոցից այնպիսի մարդիկ նշանակվեցին, որոնք ոչ միայն համապատասխան գիտելիքներ ու փորձ, այլև անգամ գաղափար չունեին, թե ինչ է պետական կառավարումը, պետական գերատեսչությունների մեծ մասի աշխատանքը պարզապես կաթվածահար եղավ։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։

Իրականում պետական համակարգը դիմադրում էր դիլետանտությանը, անգործությանը, ամենօրյա ձախողումներին, քաոսին: Հիմա Փաշինյանն ակտիվորեն ձեռնամուխ է եղել կադրային նոր տեղափոխումներին և նշանակումներ անելուն: Դե, եթե հաշվի առնենք, որ նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը, նաև վարչապետի նշանակումը տեղի կունենա մոտավորապես հուլիսի վերջին, ապա մի 10 օր էլ կառավարություն կձևավորվի, ստացվում է, առաջիկա 1-1,5 ամիսը Փաշինյանը հանրության ուշադրությունը կզբաղեցնի կադրային թեմաներով, նոր նշանակումների ու ազատումների շուրջ բուռն քննարկումներով։ Իրականում իր աղքատիկ թիմով առավելագույնը, որ կարող է անել Նիկոլ Փաշինյանը, մասնակի «ռակիրովկաներ» անելն է, ոչ ավելին: Պետական համակարգում իր ձախողված որոշ թիմակիցների կտեղափոխի կառավարման այլ օղակներ կամ օրենսդիր մարմին, նրանց փոխարեն կնշանակի այլոց, որոնք ոչ պակաս ձախողված են, ոմանց կպահի իրենց տեղերում, թեպետ ձախողման գծով մյուսներին չեն զիջում: Այս ամենի նախանշաններն արդեն կան:

Սակայն հարցն այն է, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, իսկ «քայլողների» դեպքում՝ պարզապես ոչինչ չի փոխվում, քանի որ ամբողջ թիմն է ձախողված՝ առաջին դեմքի հպարտ գլխավորությամբ: Եվ արդեն կապ չունի, թե իշխանության որ ներկայացուցիչը ինչ պաշտոնում կարող է նշանակվել։ Ինչ կադրային փոփոխություն էլ անեն, միևնույնն է, նրանք այլևս չեն կարող ազատվել խայտառակության խարանից, չեն կարող որևէ օգտակար, հայանպաստ գործ անել։ Միգուցե նաև սեփական բարդույթների արտացոլման արդյունքում է, որ իշխանությունները պետական համակարգի աշխատանքի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու փոխարեն կադրային ջարդով են սպառնում։ Ի վերջո, պրոֆեսիոնալների ու իրենց գործի գիտակների ֆոնին իրենց ապաշնորհությունն ավելի է ընդգծվում, ուրեմն՝ պետք է ամբողջ պետական համակարգն ապահովել բացառապես իրենց նմաններով...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ