Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այդպես ավելի հեշտ կարող են մանիպուլացնել հանրությանը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակակից աշխարհում, երբ տեխնոլոգիական նվաճումները սկսել են ահռելի դերակատարություն ունենալ մարդկանց կյանքում, կրթությունը սկսել է առանձնահատուկ նշանակություն ստանալ։ Եվ պատահական չէ, որ այս իրականությունը հաշվի առնելով՝ տարբեր երկրներ ուղղակի մրցակցության մեջ են, որպեսզի ապահովեն ավելի որակյալ կրթություն, քան մյուսներն են ապահովում, քանի որ դրանից է կախված երկրի ապագայի հզորության չափանիշը։ Նշված հանգամանքը հատկապես առնչվում է այն երկրներին, որոնք շատ մեծ բնական ռեսուրսների չեն տիրապետում, սակայն հնարավորություն ունեն իրենց ներուժն ուղղել մարդկային կապիտալի զարգացմանը, ինչը կարող է ի ցույց դնել իր առավելությունները։ Այդպիսի երկրների շարքում է նաև Հայաստանը, որը մեծ մտավոր և ինտելեկտուալ ներուժ ունի։

Մնում է միայն կարողանալ այդ ներուժը զարգացնել համապատասխան ուղղությամբ։ Հաշվի առնենք, որ այդ գործում մեծ ներդրում կարող է ունենալ նաև Սփյուռքը, քանի որ տարբեր երկրների համայնքներում մենք ունենք բազմաթիվ որակյալ մասնագետներ։ Պետք է ընդունել, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում կրթական առումով ձեռքբերումներ եղել են, սակայն այլ հարց է, որ կրթական համակարգի զարգացման տեմպերը հեռու են եղել ակնկալվածից։ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ամբողջովին մերժում էր անցյալի ձեռքբերումները և այնպես էր խոսում, թե կրթությունն ամբողջովին ապականված է, իրենց իշխանության օրոք բարեփոխումներ են սկսվելու, ամեն ինչ բարելավվելու է և այլն։ Այնինչ, այս երեք տարվա ընթացքում իշխանություններին ոչ միայն չի հաջողվել բարելավել կրթության որակը, այլև արել են լրիվ հակառակը։ Ու հիմա արդեն տեսնում ենք կրթության որակի նվազման միտումները։ Օրինակ՝ Հայոց լեզվի թելադրությունից 9 դպրոցների աշակերտների 35%-ը անբավարար է ստացել, իսկ մաթեմատիկայից՝ 47%-ը։ Սրանք իրոք խայտառակ ցուցանիշներ են։ Բարձր ցուցանիշներով աչքի չեն ընկնում նաև միասնական քննությունների արդյունքները։ Սակայն այսպիսի իրողությունը չէր խանգարում, որ Փաշինյանը անընդհատ մանիպուլ յացիաների դիմի նաև այս հարցում:

Ընդ որում, Փաշինյանը քարոզարշավի ժամանակ նաև հայտարարում էր, թե Հայաստանի էլիտան, որպեսզի բոլոր հանրային կյանքի բոլոր ոլորտներն իրենով անի, չի ցանկանում, որ մարդիկ կրթվեն, դրա համար էլ անգրագիտության տոկոսը մեծ է։ Այդ տրամաբանությամբ եթե շարժվենք, այդ էլիտան արդեն երեք տարի է, ինչ իշխանություն չունի, ապա ինչո՞ւ Փաշինյանի իշխանությունը չի բարելավել կրթության որակը, դեռ ընդհակառակը՝ կրթական համակարգը նպատակաուղղված ռեգրեսի է ենթարկել։ Հիշենք բուհերում ստեղծված անորոշ իրավիճակը, ռեկտորների ընտրության հետ կապված խնդիրները։ Հենց Փաշինյանի օրոք ներքին գզվռտոցը կրթական համակարգում դարձավ առօրյա երևույթ, իսկ մի շարք բուհեր մինչև հիմա չեն կարողանում դուրս գալ տուրբուլենտության իրավիճակից։ Այդպիսին է նաև ԵՊՀ-ում ստեղծված դրությունը, երբ այդպես էլ տարիներ շարունակ չի հաջողվում մայր բուհի ռեկտոր ընտրել։ Արժե հիշատակել նաև կրթական խայտառակ չափորոշիչները և հայագիտական առարկաների դերակատարությունը նվազեցնելու ուղղությամբ իշխանությունների կողմից ներդրված հատուկ ջանքերը։ Տարօրինակ է, որ այսքանից հետո իշխանությունները համարձակվում են մեղադրանքների սլաքներն ուղղել այլոց ուղղությամբ։

Դեռ ավելին՝ հենց Փաշինյանի իշխանությունն է այնպիսի պայմաններ ստեղծել, որ կրթության որակը հանկարծ չբարձրանա, որ մարդկանց կրթական ցենզը հանկարծ չբարձրանա, որ մարդիկ հանկարծ չառնչվեն ինտելեկտին, ընդ որում՝ խոսքը միայն բուն կրթական համակարգի մասին չէ։ Մեծ հաշվով, շատ փորձագետների համոզմամբ, այս իշխանություններին ձեռնտու է, որ լավ կրթություն ունեցողները քիչ լինեն, որ մարդիկ ընդունակ չլինեն ինքնուրույն վերլուծել, ինչի արդյունքում հալած յուղի պես կընդունեն այն ամենն, ինչ իրենց հրամցնում են իշխանությունները։ Կարճ ասած՝ ինչքան մարդիկ անկիրթ լինեն, այնքան հեշտ կլինի նրանց մանիպուլացնելը և վերահսկելը։ Ու կարծես նրանք կարողանում են դեռևս հասնել իրենց նպատակին:

Վկան՝ վերջին ընտրությունները: Վկան՝ այն հանգամանքը, որ մեր երկրի ու ժողովրդի քաղաքական, հոգևոր վերնախավը, գիտնականները, դասախոսները, լուրջ մասնագիտական որակներ և կրթական ցենզ ունեցող մարդիկ, մտավորականները Փաշինյանի հրաժարականն էին պահանջում, այնինչ նրանց տրամաբանված, ապագային միտված, վերլուծական խորքեր ունեցող խոսքը մնաց չլսված:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ