Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Սպառողի տեսանկյունից գնանկում տեղի չի ունեցել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օրերս հրապարակեց լայն սպառման մի շարք ապրանքատեսակների՝ շաքարավազի, ձեթի, կարագի և ալ յուրի գների մոնիթորինգի արդյունքները 2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածի կտրվածքով: Ըստ ներկայացված տվյալների, վերջին շաբաթներին նկատվում է նշված ապրանքների գների որոշակի նվազում: Նշենք նաև, որ այս ընթացքում նվազում է դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ: Բայց քաղաքացիները նշում են, որ եթե անգամ գնանկում կա, այն իրենք որևէ կերպ չեն զգում: Տնտեսվարողներն էլ իրենց հերթին արդարանում են՝ ապրանքը ներմուծել են թանկ գնով, ինչպես էժան վաճառեն, այդ դեպքում իրենք են վնասներ կրելու:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն ընդգծում է՝ սպառողի տեսանկյունից գնանկում գրեթե տեղի չի ունեցել: «Մեկ-երկու կամ մի քանի դրամի գնանկումը չնչին է և որոշիչ դեր չի կարող ունենալ: Բացի դա, այդ գնանկումը համատարած բնույթ չի կրում, չնայած նրան, որ դրամի սակագինը բարձրացել է մյուս տարադրամների՝ դոլարի, եվրոյի, ռուբլու նկատմամբ: Բայց, ցավոք, սա չի հանգեցնում զգալի գնանկման: Մարդիկ օգտվում են տարբեր խանութներից, բայց նույնիսկ այդ դեպքում գների տարբերությունը մեծ չէ: Ինքս առևտրի տարբեր կենտրոններում ուշադրություն եմ դարձնում ապրանքների գներին արդեն մասնագիտական աչքով: Կարող ենք փաստել՝ այո՛, համատարած գնանկում չկա, որոշ ապրանքների գնի փոփոխությունը չի կարող զգալի ազդեցություն ունենալ ընդհանուր պատկերի վրա»,«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Հետաքրքրվում ենք՝ իսկ ի՞նչ պատկեր է գյուղատնտեսական ապրանքների շուկայում, հատկապես եթե փորձենք համեմատականներ անցկացնել նախորդ տարիների հետ: Փորձագետն ասում է՝ այս ապրանքախմբի գնային տարբերությունների, գնանկման կամ գնի բարձրացման մասին խոսելիս պետք է մի շարք հանգամանքներ հաշվի առնել, ամենակարևորը՝ ինչպիսին է եղել գյուղատնտեսական տարին բերքատվության տեսանկյունից: «Պետք է միշտ հաշվի առնել, որ գյուղատնտեսական ապրանքների գինը կախված է բերքատվության մակարդակից: Այս դեպքում շուկայական հարաբերություններ են, պետությունը կամ անհատները որևէ կերպ չեն կարգավորում այդ ապրանքների գինը: Բերենք ծիրանի օրինակը: Եթե առատ բերք լինի, գինը պետք է մատչելի լինի, նույն պատկերն է նաև մյուս գյուղմթերքների դեպքում: Ծիրանն, օրինակ՝ պահպանում է իր թանկ գինը, 350 դրամից պակաս գին հիմա չեք հանդիպի, կա նաև 500-600 դրամ արժողությամբ ծիրան: Մինչդեռ գինն արդեն նվազած պետք է լիներ 150200 դրամի սահմաններում, բայց առայժմ նման գներ չունենք: Գներն ամեն տարի նույնը լինել չեն կարող: Տարիներ են եղել, երբ անգամ 50 դրամով շուկայում ծիրան էին վաճառում: Հիմա, երբ դիտարկում ես շուկան, հասկանում ես, որ լոլիկի և վարունգի գները բավականին բարձր են, մինչդեռ այս ամսին արդեն նվազման միտում պետք է լիներ: Նույնը` նաև մրգերի պարագայում: Շուկայում այդ իմաստով առատություն է, բայց գնանկում դեռ չկա: Սպասենք մինչև հուլիսի կեսերը, այդ ժամանակ պետք է որ գնանկում լինի»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ գյուղմթերքի գների վրա ազդում են նաև սերմացուի, պարարտանյութերի գները: «Այս պարագայում ամեն ինչ փոխկապակցված է: Գնի վրա կարող է ազդել նաև ոռոգման ջրի խնդիրը»,-ասում է ՀԿ-ի ղեկավարը:

44-օրյա պատերազմից հետո կրկին առաջ քաշվեց թուրքական ապրանքներից հրաժարվելու հարցը: Կառավարությունը պատերազմից հետո վեց ամիս ժամկետով արգելեց թուրքական ապրանքների ներմուծումը, օրերս այս ժամկետը երկարաձգվեց ևս վեց ամսով: Արգելքն արգելք, բայց ի՞նչ արեց կառավարությունն այս ընթացքում մեր շուկայում թուրքական ապրանքատեսակների բացը լրացնելու համար: «Այս իրավիճակում ավելի ճկուն գտնվեցին մեր տնտեսվարողները՝ փորձելով գտնել այլընտրանքային շուկաներ, օրինակ՝ ապրանքներ են ներկրում Ղազախստանից: Դժվար է ասել, թե պետական մակարդակով այս ընթացքում ինչ է արվել: Կառավարությունը զբաղված էր լիովին այլ՝ քաղաքական ներքին խնդիրներով, քան տնտեսական հարցերով: Այս պարագայում, երբ տնտեսվարողները «մնացին իրենք իրենց հույսին», կարևոր է, որ պետությունը նրանց համար խնդիրներ չստեղծի, չբարդացնեն ներմուծման գործընթացը, կարևոր է, որ նրանց չխանգարեն, արտոնություններ տան նրանց, որ կարողանան կապ հաստատել այլ երկրների շուկաների հետ, որոնք այլընտրանք կդառնան թուրքական շուկային»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ