Դոլարն ու եվրոն արժեւորվել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունիսի 26-ին, կազմել է 473.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.53 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.58 դրամ (աճել է 1.82 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 744.79 դրամ (աճել է 3.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.58 դրամ (նվազել է 0.08 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 241.47 դրամ, ոսկին՝ 17,836.36 դրամ, պլատինը՝ 16,214.18 դրամ:
Հունիսի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,980,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 473.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 473.5 դրամ:
X
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



