Նույնիսկ պորտալարը կտրած չի եղել․ նոր մանրամասներ՝ Գյումրիում հայտնաբերված նորածնի մասին. Sputnik Արմենիա (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրու Ավտոկայան թաղամասում պարիսպներից մեկի տակ թողել են մի քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց։
ՀՀ ոստիկանության Շիրակի բաժանմունքից հայտնել են, որ լքված երեխայի մասին ահազանգը ստացել են այսօր 10:10-ին:
Երեխան հայտնաբերվել է Ավտոկայան թաղամասի Շահումյան փողոցում: Մեկնել է օպերատիվ քննչական խումբ:
Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդ։ Նա լսել է երեխայի ձայն, մոտեցել ու տեսել է, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել է ոստիկանություն ու շտապօգնություն:
Շտապ օգնության բրիգադը տեղում տեսել է, որ երեխան կենդանի է, պորտալարը նույնիսկ կտրած չի եղել: Անմիջապես փաթաթել ու տեղափոխել են մանկական հիվանդանոց:

1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



