Եվրո-2020. Դանիան հաղթել է Չեխիային և կիսաեզրափակիչում է
ՍՊՈՐՏՖուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Չեխիան և Դանիան:
Հանդիպման մեկնարկից ընդամենը 5 րոպե անց անց Դանիան բացեց խաղի հաշիվը: Աչքի ընկավ Թոմաս Դիլեյնին: Չեխերը բաց թողած գնդակից հետո երբեմն-երբեմն հակագրոհում էին, սակայն խաղակեսի վերջնամասում հաշվի առավելությունը կրկնապատկեց Դանիան: Գոլն իր ակտիվում գրանցեց Դոլբերգը:
Երկրորդ խաղակեսի սկզբում չեխերը շատ ակտիվ էին և գոլը երկար սպասեցնել չտվեց: Դիպուկ հարվածով հաշվի տարբերությունը կրճատեց Շիկը: Հավաքականները փոխադարձաբար գրոհում էին, սակայն անարդյունք: Ի վերջո Դանիան հաղթեց Չեխիային 2:1 հաշվով:
Կիսաեզրափակիչում Դանիան կմրցի Ուկրաինա-Անգլիա զույգի հաղթողի հետ:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



