«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է «ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ ԴՐՈՇԻՆ» խորագրով մրցույթ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է «ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ ԴՐՈՇԻՆ» խորագրով մրցույթ:
Հայոց եռագույնը մեր պատմության, պատմական հաղթանակների վկան ու խորհրդանիշն է:
Դե ինչ, վերցրե՛ք թուղթն ու գրիչը, (դե կամ միայն համակարգիչը) և արձակ կամ չափածո տարբերակով շարադրե՛ք ձեր մտքերը դրոշին հավատարմության վերաբերյալ:
Այս մրցույթի հիմնական նպատակն է՝ հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում հնչեղություն հաղորդել պետականության խորհրդանիշների կարևորությանը։
Մրցույթի մրցանակային ֆոնդը 1 մլն դրամ է, որը կբաշխվի երկու անվանակարգերում հաղթողների միջև՝
1. Չափածո
2. Արձակ
Ներկայացրե՛ք Դրոշին հավատարմության խոստման Ձեր տարբերակ(ները) մինչև 2021թ. Օգոստոսի 25-ը ներառյալ:
Մանրամասների և դիմելու համար՝ https://bit.ly/2SPRb1i
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



