Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Շոկի մեջ էի, սկզբում ջղայնացել էի»․ դերասանների ու անձնակազմի անակնկալը Ելենա Արշակյանի 37–ամյակին

ԼԱՅՖ

Ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանն օրերս նշել է 37-ամյակը։ Ելենան ի սկզբանե որոշել էր այս տարի ոչինչ չկազմակերպել։ Տարեդարձին լինելու էր իր ամառանոցում, սակայն  «Ծաղիկներ ձյան տակ» և «Օջախի երգը» հեռուստասերիալների անձնակազմերը անակնկալ են մատուցել Ելենային և բոլորով հայտնվել նրա տանը։

Ելենան օրվա մանրամասներն ու լուսանկարները վստահել է Tert.am Life–ին։

«Կեսգիշերին՝ ուղիղ 00-ին, տարեդարձս առաջինը նշել եմ արհեստավորների հետ, քանի որ իմ ամառանոցում հիմա վերանորոգում է, իրենք էլ մնացել էին մինչև ուշ ժամ աշխատելու։ Այնտեղ վաղուց մնացած շամպայն ունեինք, բացեցինք, շնորհավորեցին ինձ, այնուհետև եկան հարազատներս։ Շնորհավորեցին, նշեցինք և մտածեցի՝ այդքանով անակնկալները եզրափակվել են»,– պատմեց Ելենան՝ հավելելով, որ բուն ծննդյան օրն իրեն ուղղակի շոկի են ենթարկել։

«Հաջորդ օրն ամառանոցում էի, ինձ հետ էին 2 ընկերուհիներս, աղջիկս և քույրս։ Նախատեսում էի աշխատանքային քննարկումներով օր ունենալ, մի ընկերուհիս մեր նախագծերի նկարչուհին է, մյուսը՝ սցենարիստը։ Անահիտը համակարգչով էր եկել, որպեսզի աշխատենք։ Ես գիտեի, որ անձնակազմերի համար պլանավորված է նկարահանում, վստահ էի, որ նկարահանման են։ Մտածել էի հաջորդ օրը տորթով կգնամ նկարահանման հրապարակ, միասին կնշենք։ Իմ օգնականը՝ Արմինեն, զանգեց, ասաց, որ հասել է, դուռը բացեմ, քանի որ նա էլ էր լինելու աշխատանքային հանդիպմանը։ Դուռը բացեցի և իմ 2 նկարահանման խումբը, բառիս բուն իմաստով «ներխուժեց» ամառանոց»,– պատմեց Ելենան։

Ռեժիսորի խոսքով՝ նրանք իսկապես կարողացել են անակնկալի բերել  իրեն։ Ուրախության և զայրույթի զգացողությունները միախառնվել են։ «Ես պատրաստություն չէի տեսել, ամառանոցումս վերանորոգում է և նույնիսկ կենցաղային պայմաններ չկային։ Մտածում էի՝ որտեղ եմ տեղավորելու այսքան մարդու, ինչ եմ հյուրասիրելու։ Պարզվեց՝ այդ մասին էլ են մտածել՝ իրենց հետո բերելով սնունդ, ամեն ինչ խորովածի համար, վարձույթով աթոռ, սեղան։ Ստացվեց, որ բոլորը պատրաստվել էին իմ ծննդին, բացի ինձնից, քանի որ նույնիսկ վարսահարդարի մոտ չէի գնացել»,– ծիծաղելով նկատեց Ելենան։

Նա նշեց, որ մեծ խնջույքների սիրահար չէ, միայն 35–ամյակն է խնջույքով նշել, այս տարի էլ նախատեսել էր ոչինչ չանել, բայց ակամա հայտնվեց իրադարձությունների կիզակետում։

«Ահավոր լարված էի, երբ հասկացա, որ բոլորը նստելու տեղ ունեն, սնունդ կա, նոր մի քիչ թեթևացա։ Երևի օրվա վերջում եմ սկսել վայելել։ Կստեմ, եթե ասեմ, որ սկզբում չէի ջղայնացել, սակայն շատ հավես անցավ։ Հյուրերի կազմում կային մարդիկ, որոնց հետ այս պահին չեմ աշխատում, օրինակ, Սարգիս Եղիազարյանը, սակայն եկել էին։ Հասկացա, որ պետք է ոչ թե ջղայնանամ, այլ  շնորհակալ լինեմ Աստծուն, որ նման մարդկանցով եմ շրջապատված։ Երբ ինձ հարցնում են՝ ինչ նվիրենք քեզ, միշտ պատասխանում եմ՝ էմոցիաներ։ Դա եզակի բան է, որը հնարավոր չէ գնել։ Ես ստացա լիքը լավ էմոցիաներ, ինչի համար շնորհակալ եմ բոլորին»,– եզրափակեց Ելենան։

 

Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկներըՀստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը