Կորոնավիրուսի հետևանքներից մահացել է Վլադիմիր Մենշովը
ՄՇԱԿՈՒՅԹԿորոնավիրուսի հետևանքներից մահացել է հայտնի ռեժիսոր Վլադիմիր Մենշովը, հաղորդում է ria.ru-ն՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայի կայքին հղումով:
««Մոսֆիլմ» կինոկոնցեռնը և Վլադիմիր Մենշովի ընտանիքը ցավով հայտնում են, որ այսօր կյանքից հեռացել է Վլադիմիր Վալենտինովիչը: Խորհրդային և ռուս ականավոր կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» ընկերության խորհրդի անդամ Մենշովը մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքներից՝ 81 տարեկանում», - ասվում է հաղորդագրության մեջ:
«Մոսֆիլմ»-ի անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Վլադիմիր Մենշովի գործընկերներին, ընտանիքին և հարազատներին:
Նշենք, որ բազում մրցանակների դափնեկիր Մենշովը «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի համար «Օսկար»-ի է արժանացել «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



