Մոնիկա Բելուչին 16-ամյա դստեր հետ նկարահանվել է Vogue-ի շապիկի համար
ԼԱՅՖԻտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին հայտնվել է Vogue ամսագրի շապիկին՝ իր 16-ամյա դստեր՝ Դեվա Կասելի հետ: Լուսանկարները հրապարակվել են Vogue-ի ինստագրամյան էջում:
Կադրերում 56-ամյա Մոնիկան և նրա դուստրը կրում են Dolce & Gabbana-ի սև ատլասե զգեստներ՝ խորը դեկոլտեով, և սեւ զուգագուլպաներ:
Ֆոտոսեսիայի հեղինակը իտալացի լուսանկարիչ Պաոլո Ռովերսին է:
«Մոնիկայի խորհրդանշական շարժումը ցույց է տալիս մի կողմ քաշվելու նրա ցանկությունը՝ լքելով տեղ Դևային: Սա նշելու արժանի քայլ է. տեղի ազատում նրանց համար, որոնք գալիս են փոխարինելու: Դա այն չէ, ինչ սովոր ենք հաճախ տեսնել»,- ասել է ամսագրի գլխավոր խմբագիր Էմանուելո Ֆարնետին:

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



