Հովիկ Աբրահամյանի եկեղեցու բացումն առանց միջադեպի չի անցել
ՄՇԱԿՈՒՅԹ«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բացմանը չեն մասնակցել Հովիկ Աբրահամյանի «ոխերիմ բարեկամներ»` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Ի դեպ, եկեղեցու բացումն առանց միջադեպի չի անցել:
Իշխանական էլիտայի անվտանգության «համար» հավատացյալների առջեւ իր դռները գոցած եկեղեցում պատարագի արարողության ավարտին, վերնաբեմի առաջնամասում, ուր նստած էին բացառապես «ընտանիքի» ներկայացուցիչները, երեխաներից մեկն ուշագնաց է եղել: Եկեղեցում աժիոտաժ է սկսվել, կանայք, ոտ ու ձեռ ընկած, աղաղակել են, սակայն միջոցառումը չի դադարեցվել, մինչ որ շտապ օգնությունը եկել-երեխային տարել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



