Հայաստանում քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 14:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում և Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, Պաղաղբյուր և Աքորի գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



