Լիբանանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀինգշաբթի փոքր ուսումնական ինքնաթիռ է ընկել Լիբանանի Կեսերվան լեռնային շրջանում՝ մայրաքաղաք Բեյրութից հյուսիս ընկած հատվածում:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերության իր աղբյուրներին, օդանավում 3 մարդ է եղել: Նախնական տվյալներով՝ երկու ուղևորն ու օդաչուն զոհվել են:
Խոսքը Cessna 172 տեսակի օդանավի մասին է, որը պատկանում է Open Sky Aviation ավիաընկերությանը: Այն օդ է բարձրացել Բեյրութի օդակայանից տեղի ժամանակով 13:30-ին (երևանյան 14:30) և 20 րոպե անց կործանվել գյուղական տարածքում:
Կործանման վայրին մոտակայքում գտնվող ականատեսներից մեկը նշել է, որ եղանակը մառախլապատ է եղել: Ինքնաթիռի անկման ձայնը լսելով՝ իրենք մոտեցել են դեպքի վայրին և հայտնաբերել մարդկանց մարմինները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



