Ուսանողները պետք է խթանող ուժ լինեն բարեփոխումների համար. Արման Վարդանյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹեև շոգ ամառ և արձակուրդային տրամադրություն է տիրում, բայց Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում աշխատանքային մթնոլորտ է: Հուլիսի 7-ին տեղի ունեցավ համալսարանի Հոգաբարձուների խորհրդի անդամների և ուսանողների միջև հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին ԲՈՒՀ-ի զարգացմանն ու առաջընթացին միտված բազմաթիվ հարցեր:
Միջոցառմանը ելույթ ունեցավ խորհրդի նախագահ Արման Վարդանյանը և հորդորեց ուսանողներին լինել ակտիվ, նոր ծրագրեր առաջարկել, քննարկել` հավելելով, որ խորհրդի ջանքերով ուսանողների ամենահավակնոտ առաջարկներն անգամ կյանքի կկոչվեն։
Արման Վարդանյանի խոսքով` այս ԲՈՒՀ-ն այն մարդիկ են ընդունվում, որոնց իրական նպատակը սովորելն է, աշխատաշուկայում մրցունակ լինելն ու իրենց բարձր գիտելիքներով հայրենիքի զարգացմանը նպաստելը:
Միջոցառման ավարտին` Հոգաբարձուների խորհրդի անդամ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը կրթաթոշակներ տրամադրեց բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



