Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հանրության գլխի տակ «փափուկ բարձ» դնելու, անգործության ու ապաշնորհության ծանր հետևանքները․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատ հաճախ հանրության համար շոկային են թվում այն իրավիճակները, երբ պետությունը հանդիպում է շատ լուրջ մարտահրավերների՝ անվտանգայինից սկսած, քաղաքականով վերջացրած՝ հաշվի առնելով, որ մինչ այդ թվում էր, թե ամեն ինչ կարգին է և իր հունով է ընթանում։ Դրանով է պայմանավորված, որ անընդհատ մենք բախվում ենք հանկարծակիության ու անպատրաստ լինելու հանգամանքին։ Սակայն պարզից էլ պարզ է, որ այդ խնդիրներն ու մարտահրավերները չեն կարող մի օրում առաջ գալ, քանի որ անցնում են որոշակի զարգացման շրջան ու հասնում իրենց պիկին։ Հարցն այլ է, որ այս իշխանություններն իրենց կառավարման ընթացքում փորձում են անուշադրության մատնել պետության համար ռիսկեր պարունակող վտանգները և փափուկ բարձ դնել հանրության գլխի տակ այնքան ժամանակ, մինչև ճգնաժամը ուղտի պես չոքում է Հայաստանի դռանը։

Բոլորս ենք հիշում, թե իշխանության ներկայացուցիչներն ինչպիսի մեծ համոզվածությամբ էին հայտարարում, թե Սյունիքն անվտանգ է, բայց տեսանք, թե արդյունքում ինչ ունեցավ։ Հակառակորդը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ նաև Սյունիքի հատվածում, և ոչ միայն հրաժարվում է հեռանալ, այլև ամեն անգամ սադրանքների է դիմում բախումներ հրահրելու նպատակով։ Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերին Փաշինյանի հրապարակած Ճանապարհային քարտեզի 8-րդ կետով նախատեսվում էր «Զինված ուժերի բարեփոխումների հաստատում և բարեփոխումների մեկնարկ», սակայն արդյունքում ականատես ենք լինում, թե ինչպես են ամիսներն անցնում, իսկ ժամանակակից սպառազինությունների ձեռքբերման, զինված ուժերի վերակառուցման ու մարտունակության բարձրացման ուղղությամբ ոչինչ չի արվում։ Դրա արդյունքում է, որ Հայաստանն ի վիճակի չէ սեփական ուժերով ապահովել իր սահմանների անվտանգությունը։

Այս իրավիճակից դուրս գալու համար միակ ելքը, որ ՀՀ ինքնիշխանության մասին ճառեր ասող իշխանությունները ճարահատյալ փորձում են գտնել, ռուսական կողմին օրուգիշեր պաղատելն է, որ ռուսական սահմանապահներ տեղակայվեն մեր սահմանների երկայնքով։ Մեծ հաշվով, կանգնած ենք այնպիսի հանգրվանի առաջ, որ իշխող քաղաքական թիմը միայն իշխանությունը պահելու հարցն է լուծում և ընդհանրապես ի վիճակի չէ ժամանակը Հայաստանի օգտին աշխատեցնել։ Իսկ մինչ այդ Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվում, այդ երկիրը չի ցանկանում բավարարվել ձեռք բերածով և ավելիին է ձգտում։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը մեկը մյուսի հետևից նոր զորամասեր է բացում, նախատեսում է ընդլայնել իր զինված ուժերի անձնակազմը և նոր արդիական սպառազինություններ ձեռք բերել։

Նույն անմխիթար վիճակն է նաև այլ ոլորտներում: Օրինակ՝ այս տարվա մարտին կառավարության նիստում Փաշինյանը հայտարարում էր, թե այս տարի ջրային պաշարների հետ կապված խնդիր չենք ունենալու և «աչքալուսանք» էր տալիս գյուղացիներին, բայց այսօր պարզվում է, որ հսկայական տարածքներ մնացել են առանց ոռոգման, իսկ բերքը փչանում է։ Խնդրին համակարգային լուծում տալու փոխարեն իշխանությունների հույսը կրկին Սևանա լճից ջրառի ավելացումն է։ Դեռևս մայիսի 10-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե առաջիկայում սպասվում է, որ Սևանա լճի մակարդակը վերջին 60 տարվա համար կհասնի ռեկորդային նիշի։

Սակայն պարզվում է, որ Սևանի մակարդակը ոչ միայն շատ հեռու է վերջին 60 տարվա ամենաբարձր նիշի վրա լինելուց, այլև ցածր է անցած տարվանից ու շարունակում է իջնել։ Առանց այդ էլ պարզ է, որ Սևանի հետ կապված քիչ խնդիրներ չկան, իսկ ջրի մակարդակի իջեցումն էլ ավելի շատ է նպաստելու լճի ծաղկմանը և էկոհամակարգի հավասարակշռության խախտմանը։ Անվտանգության տեսանկյունից ընդհանրապես ջրային ռեսուրսների կառավարմանը շատ լուրջ ուշադրություն պետք է դարձնել՝ հատկապես որ Թուրքիան, որը Սիրիային ու Իրաքին ջրազրկելու հատուկ քաղաքականություն է վարում և դրա արդյունքում լրացուցիչ լծակներ ստանում, նույն կերպ էլ ցանկանում է ջրազրկել Հայաստանին։

Պատահական չէ, որ Հայաստանի տարածքում ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարը, որի ջուրն օգտագործվում է հսկայական տարածքներ ոռոգելու համար, վերջին տարիներին կանգնել է ջրի ծավալների նվազման վտանգի առաջ: Իսկ պատճառն այն է, որ Թուրքիան իր կողմում նոր ջրամբարներ է կառուցել, և այն ջուրը, որը պետք է լցվեր Ախուրյան, ու հայկական և թուրքական կողմերը պիտի հավասարապես օգտագործեին, հիմա ամբարվում է թուրքական տարածքում: Բացի այդ, Թուրքիան իր ջրամբարների համալիրի զարգացման միջոցով պատրաստվում է յուրացնել Արաքսի ջրերի կեսից ավելին, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծելու հայկական կողմի համար։ Այս ուղղությամբ պետք է կոնկրետ ծրագիր մշակվի՝ հաշվի առնելով, որ ջրի ապահովման խնդիրը ոչ միայն սոցիալական հարց է լուծում, այլև սերտորեն կապված է Հայաստանի պարենային անվտանգության հետ, որը վերջին շրջանում հատուկ կարևորություն է ստացել։

Հարցն այն է, որ Արցախից ամեն տարի մեծ քանակությամբ հացահատիկ էինք ստանում, իսկ Արցախի տարածքների կորուստներից հետո Հայաստանը հացահատիկի պակաս է ունենալու։ Պետք է լրջորեն մտածել, թե այս խնդիրն ինչպես կարելի է լուծել, որպեսզի մեր երկրի պարենային անվտանգությունը կախված չլինի միայն դրսի ներկրումից։ Բայց խիստ կասկածելի է, թե գործող իշխանությունները երեք տարի շարունակ իրենց իսկ ստեղծած ֆեյքային իրականությունից դուրս չգալուց և բոլոր ոլորտներում ձախողումներ արձանագրելուց հետո ի վիճակի կլինեն գոնե լուծել պարենային անվտանգության հարցը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ