Երևանում թալանել են հայտնի դերասան Ռաֆայել Երանոսյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 9-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։
Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 40-ամյա Ռաֆայել Երանոսյանը, ով հայտնել է, որ հուլիսի 6-ի ժամը 13։00-ից մինչև հուլիսի 8-ի ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի լուսարձակը լվանալու սարքը և անվահեծի կափարիչը գողացել են։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Երանոսյանը հայտնի ու սիրված դերասան է, ով նաև Երևանի կամերային թատրոնի դերասաններից է։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



