Երևան, 01.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե չպատվաստվեք, կազատվեք աշխատանքից

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Hraparak.am-ը գրում է

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելը մի շարք նախարարությունների աշխատակիցների գլխին մահակ է դարձել: Եթե չպատվաստվեք, աշխատանքից կազատվեք․ նման սպառնալիքով մարդկանց փորձում են ուղղորդել բուժկենտրոններ՝ հաշվի չառնելով աշխատակիցների ցանկությունն ու առողջական խնդիրները: 

«Փորձում են արագի մեջ գործն ավարտել, ասես կոնկրետ ժամկետ ունեն: Նույնիսկ պրոբա չեն դնում, միանգամից պատվաստում են: Բայց գուցե մարդը վարիկոզ ունի, սրտի վիրահատություն է տարել կամ այլ հիվանդություններով է տառապում: Մարդ կա՞, որ պատերազմից հետո առողջական խնդիրներ ձեռք բերած չլինի: Իրենք հաշվի չեն առնում, պարտադրում են՝ պետք է, եւ վերջ: Կարեւորը քանակն է: Ո՞նց կարելի է բանական էակների հետ այդկերպ վարվել: Գուցե համեմատությունը տեղին չէ, բայց նույնիսկ կենդանիներին նման ձեւով չեն պատվաստում»,- ասաց ՊՆ աշխատակիցը:

Ըստ նրա՝ իր գործընկերները «պատերի տակ» դժգոհում ու «ընդվզում» են, բայց վախենում են ղեկավարության երեսին ասել, որ պարտադրանքով խախտում են իրենց ազատ ընտրության իրավունքը: «Երբ Հայաստանն արդեն պատվաստանյութ ուներ, մեզ ասում էին՝ պատվաստվելը կամավոր է, իսկ պատերազմից հետո դարձավ կամավոր-պարտադիր, հիմա էլ աշխատանքից ազատելով են սպառնում: Գիտեմ՝ բոլորն էլ պատվաստվելու են. լացուկոծ են անում, բայց պատվաստվելու են, որովհետեւ չեն ուզում աշխատանքը կորցնել»:

Նույն վիճակում են հայտնվել նաեւ ԿԳՄՍ եւ էկոնոմիկայի նախարարությունների աշխատակիցները: ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ղեկավարությունից ցուցակներ են ուզել եւ որքան հնարավոր է՝ արագ: «Իրենք էլ ստորին օղակների աշխատողներին են շտապեցնում, որ արագացնեն գործընթացը: Բայց մարդիկ չեն ուզում պատվաստվել, որովհետեւ ո՛չ այս կառավարությանն են վստահում, ո՛չ էլ նրանց ներկրած պատվաստանյութերը»,- ասաց զրուցակիցս:
«Կառավարության վերջին նիստին, երբ Փաշինյանն ասաց, որ պատվաստումից Հայաստանում մահ չի արձանագրվել, ժողովրդին գցեց մոլորության մեջ: Ովքեր խորացել են կորոնավիրուսի տարածման եւ դրան հաջորդող փուլերի, այդ թվում՝ պատվաստման հետեւանքների մասին հասանելի գրականության մեջ, գիտեն՝ վտանգը ոչ թե պատվաստման պահն է, այլ այդ պահից սկսած մինչեւ մի քանի տարվա ընթացքը: Հետո կասեն՝ մարդն առողջ էր, բայց մեռավ: Իսկ կգտնվի՞ մի դատաբժիշկ, որ հաստատի մահվան իրական պատճառը»,- սա էլ էկոնոմիկայի նախարարության աշխատակցի վերլուծությունն է: 

Վերջինս, ի դեպ, քովիդի մասին մի քանի լեզուներով հարյուրավոր նյութեր է կարդացել եւ իրեն համարում է տեղեկացված ու այդ վիրուսից պաշտպանված: Պատվաստվելու պարտադրանքն իր սրտով էլ չէ, բայց աշխատանքը չկորցնելու համար կպատվաստվի:

Իսկ ԱԺ աշխատակազմին պատվաստվելու պարտադրանքով դեռ չեն անհանգստացրել: ՊՆ աշխատակցի կարծիքով, կառավարությունը հնարավոր է պատվաստումների կոնկրետ թիվ ունի, որը պետք է լրացնի նախարարությունների միջոցով։

 

Նաիրի Հոխիկյանի տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմիցԱրման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել 2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճանապարհինԵրեխաների պաշտպանության միջազգային օր․ Սամվել ԿարապետյանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ փոխնախարարները խորհրդակցություն են անցկացրել 44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշել էր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Նարեկ ԿարապետյանինՄի շարք վայրերում գազ չի լինի հունիսի 2-ին «Լա Բոհեմ»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և «Տանգո»՝ պարային ներկայացում․ պրեմիերա՝ Պարոնյան թատրոնում «Փոքր Մհեր»․ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ մեծ էկրանին Փարաքարում բախվել են «Range Rover»-ն ու «Volkswagen»-ը. կա զnհ Ուժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում էՍամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում է Գողության դեպքեր․ 35-ամյա, 40-ամյա և 37-ամյա տղամարդիկ են հայտնաբերվել Վաղը շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Իրանն անմիջապես դադարեցնում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Լիբանանում մшրտական գործողությունների ակտիվացման պատճառով. Tasnim Մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր Տրոլեյբուսների հետ կապված նորություն կա «Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն«Քո երազանքն այն էր, որ ես զոհվեի։ Բայց ես ապրում եմ, և մենք կհաղթենք». Արեգա ՀովսեփյանՄեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Դավթաշենում է«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն ԵՄ֊ին անդամակցելու գինը Արցախի կորուստն էր և դա էր պատճառը, որ ՀԱՊԿ֊ին օգնության համար չդիմեցիր. Արշակ Կարապետյան Կայուն աշխատանքը ընտանիքի բարեկեցության և երեխաների պաշտպանության լավագույն երաշխիքն են. ԶՊՄԿԵվրոպացի չինովնիկները գցել են ՀՀ վարչապետին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտարարել է հունիսին Բաքվի և Երևանի միջև կարգավորման հարցով քննարկումների անցկացման մասին Փոքրիկ հարց Փաշինյանի 51 տարեկան դառնալու առթիվ. Մենուա Սողոմոնյան Թույլ չենք տալու 300.000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանցիները մշտապես խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստան վերադառնալու մասին․ Արմեն ՄանվելյանՀայաստանին պետք է ուժեղ ղեկավար․ մենք այլևս չենք նահանջելու. ՀայաՔվեՇղթայական ավտովթար՝ Մասիսում. բախվել է 5 մեքենա Մի՛ թողեք, որ ուրիշները որոշեն ձեր ապագան, եկե՛ք ընտրատեղամաս. ՀայաՔվե Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ. Ավետիք ՉալաբյանՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը Թող մեր երեխաները մեզանից ավելի խելացի լինեն, մեզանից ավելի լավ ապրեն. Մհեր ԱվետիսյանԻրանը Լիբանանում պшտերազմի շարունակումը համարում է hրադադարի խախտnւմ բոլոր ճակատներում. Արաղչի Սամվել Կարապետյանի օգնությունը բանակին էական ու բազմազան է եղել, բավական օգտակար է եղել. Դավիթ Տոնոյան Փաշինյա՛ն, մենք Արևմտյան Ադրբեջան չե՛նք. Մենք՝ Հայաստա՛ն ենք. Նարեկ ԿարապետյանՄուայթայ․ Կովկասի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականն առաջին տեղը գրավեց թիմային հաշվարկում Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ Հայ միլիարդատիրոջ ինքնաuպան առաքելությունը. Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը Ինչ սպառնալիք է ներկայացնում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը Եվրոպամետ ընտրողները խաբված են և խաբվելու են, եթե չվերանայեն իրենց մոտեցումը. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ. Թրամփն Ալիևին հուշագիր է հղել 907-րդ բանաձևի սահմանափակումների կասեցման ժամկետը երկարաձգելու մասին Մեր պետության հայկական բովանդակությունը վտանգված է. Էդմոն ՄարուքյանԱյս տարի երեխաների պաշտպանության օրը հունիսի 7-ն է. պաշտպանի’ր երեխաներիդ և թոռներիդ Նիկոլից, թուրքերից, մահից և գաղթից. Արմեն Աշոտյան Առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև․ եղանակն այս օրերին