Ուլտրակարճ կիսատաբատ, սլացիկ ոտքեր․ Անատի Սաքանյանի ամառային կերպարը
ԼԱՅՖՀանրությանը սերիալներից ու տարբեր նախագծերից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանն իր Instagram-ի հետեւորդներին ու երկրպագուներին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:
Իր միկրոբոլոգում հրապարակված նոր կադրում Անատին ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։ Նա կրում է ջինսե ուլտրակարճ կիսատաբատ, ինչն ընդգծում է նրա սլացիկ ոտքերը, սպիտակ բլուզ, վարդագույն վերնազգեստ եւ նույն երանգի մարզակոշիկներ։ Նրա մազերը հավաքված են։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում Անատին բնական կերպարում էր։ Նա առանց շպարի էր, մազերն արձակված էին։ Կրում էր ամառային սպիտակ բլուզ։ Հրապարակմանը կից Անատին գրառում չէր կատարել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրան։