ԵՄ-ն հայտարարել է Pfizer֊ով և Moderna֊ով պատվաստումներից հետո սրտի բորբոքման ռիսկի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Եվրոպական դեղերի գործակալության անվտանգության կոմիտեն թարմացրել է տեղեկատվությունը Pfizer / BioNTech և Moderna COVID-19 պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ:
Կարգավորողի զեկույցում ասվում է, որ Comirnaty (Pfizer / BioNTech) և Spikevax (Moderna) դեղերը ծայրահեղ հազվադեպ դեպքերում կարող են հանգեցնել սրտամկանի բորբոքման և պերիկարդիտների: Եվրամիությունում, 177 միլիոն դոզան Pfizer պատվաստանյութ օգտագործելուց հետո, հայտնաբերվել է սրտամկանի բորբոքման 145 դեպք, պերիկարդիտի՝ 138 դեպք: Moderna-ով պատվաստված շուրջ երկու միլիոն մարդկանց շրջանում հայտնաբերվել է սրտի հիվանդությունների 19 դեպք:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



