Էրդողանը սադրանք է որակել հայկական եկեղեցու պատին պարեր բեմադրած տղամարդկանց արարքը
ՎԻԴԵՈԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սադրանք է որակել Ստամբուլում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատին պարեր բեմադրած տղամարդկանց արարքը:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ երկուշաբթի երեկոյան մի խումբ երիտասարդներ պարեր են կազմակերպել այն փողոցում, որտեղ գտնվում է եկեղեցին: Երկու հոգի՝ հարբած վիճակում, բարձրացել ենեկեղեցու պատի վրա և պարել: Խաչի դիմաց պարող տղամարդկանց մասնակցությամբ տեսանյութը տեղադրվել է սոցիալական ցանցերում: Ստամբուլի վարչակազմը հայտարարել է միջադեպի մասնակիցներին կալանքի տակ պահելու մասին, և նրանց նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ տնային կալանքի տեսքով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



