Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սա բռնապետության հաստատման սովորական, թափթփված ու փնթի գործընթաց է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու՝ 4 քաղաքական ուժերի միասնական դիմումը: ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ զրույցում անդրադարձել ենք դիմումի քննության ընթացքին, խոսել նաև մի շարք այլ գործընթացներից:

«Ինձ համար ակնհայտ է, որ ՍԴ-ի աշխատանքները շատ ցածր մակարդակով են կազմակերպված: Խոսքն առաջին հերթին ՍԴ-ի՝ մինչ այժմ կայացրած աշխատակարգային որոշումների, մասնավորապես, ԿԸՀից բացի հարակից պատասխանողների ներգրավման մասին է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը որպես երրորդ կողմ ներգրավելու վերաբերյալ որոշումն արդեն վկայում է, որ դատարանը որոշակի կողմնակալ վերաբերմունք ունի դատավարության գործընթացի մասնակիցների նկատմամբ: Նշվածը համադրելով ընթացող դատավարության կազմակերպական խնդիրներին, որոշումների կայացման ընթացքին՝ մեծ հաշվով, դատարանից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Է. Ղազարյանը:

Նշվածը հիմնավորելու համար մեր զրուցակիցը մի օրինակ բերեց. «Ըստ օրենքի՝ ընտրական վեճերի քննարկումն իրականացվում է բացառապես բանավոր ընթացակարգով: Դա նշանակում է, որ ՍԴ-ն պետք է մի անգամ գա նիստերի դահլիճ և խորհրդակցական սենյակ գնա միայն վերջնական որոշում կայացնելու նպատակով: Բացառությամբ, իհարկե, ընդմիջումների: Բայց այն միջնորդությունները, որոնք ներկայացնում էր դատավոր Հրայր Թովմասյանը՝ կապված նաև ՀՀ նախագահին որպես վկա դատարան հրավիրելու հետ, Արման Դիլանյանի նախաձեռնությամբ քննարկվեցին ոչ թե բանավոր ընթացակարգի՝ նիստի ընթացքում, այլ խոհրդակցական սենյակում: Ընդ որում, խոսքը ոչ թե աշխատակարգային նիստի, այլ ինչ-որ անհասկանալի խորհրդակցության մասին է. դատարանի աշխատանքի նման ռեժիմ օրենքով նախատեսված չէ:

Այնուհետև վերադարձան աշխատակարգային որոշումով՝ մերժելով նշված միջնորդությունը: Սա նշանակում է, որ սցենարից դուրս ցանկացած զարգացում դատարանի կողմից միանգամից մերժվում է: Ու հետաքրքիրն այն է, որ շաբաթ օրը ՔՊ-ի վարչության նիստ է տեղի ունեցել, և այդ կուսակցությունն արդեն որոշել է, թե 8-րդ գումարման ԱԺ-ում ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի: Այսինքն, ակնհայտ է, որ իրենք տեղյակ են, թե ՍԴ-ն ինչ որոշում է կայացնելու, վստահ են, որ ընտրության արդյունքները չեն չեղարկվելու, և ամեն ինչ անփոփոխ է մնալու»:

Անդրադառնալով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի պարզաբանումներին՝ Է. Ղազարյանը նշեց, որ նրա դիտարկումներից ակնհայտ է դառնում հետևյալը. «Փաստորեն, մեր ԿԸՀ-ն, ի դեմս առնվազն իր նախագահի, չի տիրապետում ընտրության և ընտրության կազմակերպման գաղափարախոսությանը: Տպավորություն ունեմ, որ ԿԸՀ նախագահի պատկերացումներում ընտրությունը միայն քվեարկությունն է, որովհետև իր ներկայացրած բոլոր դիտարկումները վերաբերում էին քվեարկության կազմակերպմանը և այդ ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումներին, մինչդեռ ԿԸՀ-ն ոչ միայն քվեարկության, այլև ընտրությունների կազմակերպման համար է պատասխանատու: Մեծ հաշվով, փաստարկները շատ թույլ են՝ ի հակակշիռ այն փաստարկների, որոնք ներկայացրել են դիմող կողմերը, և որոնք շատ ավելի ընդգրկուն են ու շատ ավելի համակարգային:

Մասնավորապես, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացրած փաստարկները և դրանց ազդեցության չափը լիուլի հիմք են տալիս, որպեսզի արդար ու օբյեկտիվ դատարանի պարագայում ընտրությունների արդյունքները ճանաչվեն առոչինչ և նոր ընտրություններ կազմակերպվեն: Մինչդեռ ՍԴ այս կազմից ակնկալիքները մեծ չեն. եթե հետևեք դատավորների վարքագծին, տրված հարցերի բովանդակությանը, նրանց շատերի համար որոշումն արդեն հենց իրենց մտքում արդեն կայացված է: Ընդ որում, ոչ թե իրենց կամքով է, այլ այդ որոշումն իրենց պարտադրված է, որովհետև նրանց մեծ մասը, լինելով ոչ լեգիտիմ, արդեն իսկ օրվա քաղաքական իշխանություններից կաշկանդված է և հակված է կատարելու նրանց պահանջները, ցանկությունները և օրակարգային խնդիրները»:

Դիտարկելով ՍԴ-ի շուրջ տեղի ունեցած գործընթացներն ավելի երկարաժամկետ՝ ավելի քան մեկ տարվա կտրվածքով՝ մեր զրուցակիցը իշխանության երկու նպատակի մասին մատնանշեց: «Շատերի մոտ տպավորություն կա, որ ՍԴ-ի դեմ արշավը կապված էր Ռոբերտ Քոչարյանի դիմումի հետ, այսինքն, որ ցանկալի արդյունք ստանան: Իհարկե, չեմ բացառում, որ մոտիվացիան կարող էր նաև դա լինել, բայց այս մեկ տարվա իրադարձությունների համադրությունը հստակ հիմք է տալիս եզրակացնել, որ ՍԴ-ի դեմ արշավը երկու նպատակով էր իրականացվում. առաջին՝ Արցախը թշնամուն հանձնելուց հետո միջպետական համաձայնագրերը ՍԴ-ում վավերացնելու համար, ինչը նախորդ կազմի պարագայում գործնականում բացառվում էր: Հիմա տեղի է ունեցել Արցախի հանձնում, և սպասվում է միջպետական համաձայնագրերի կնքում, ինչը և պետք է վավերացվի ՍԴ-ում: Երկրորդ նպատակի հիմքում ընտրությունների արդյունքներն են: Ակնհայտ էր, որ այս գործընթացներից հետո Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ չէին կարող լինել, և 2021-ին կատարվածն ընտրական գործընթացների մեր պատմության մեջ ամենամեծ խայտառակությունն էր: Իսկ ՍԴ-ի խնդիրը դա վավերացնելն է, այս հանցավոր իշխանությունների գոյությունն ամրապնդելն է և դրանց անփոփոխելիության ապահովումը, ինչին մի քանի օրից ականատես կլինենք»:

Էդգար Ղազարյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև Սյունիքի համայնքապետների, քաղաքապետների նկատմամբ իրականացվող գործընթացներին, ինչպես նաև պետական ապարատում տեղի ունեցող խոստացված կադրային ջարդին: «Սա բռնապետության հաստատման սովորական, պրիմիտիվ ու թափթփված գործընթաց է: Ցավոք, իրավապահ մարմինները, դուրս գալով օրենքով իրենց վերապահված առաքելության շրջանակից, դարձել են պատժիչ գործիք քաղաքական բռնապետի համար: Եվ բավական չէ՝ ապօրինություններ են իրականացնում, այդ ամենն իրականացնում են այն սցենարով, ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանակին նկարագրել էր:

Նախ՝ մարդուն բերման ենթարկելու համար պետք է անհրաժեշտություն լինի: Եթե իրավապահ մարմինները որևէ մեկին հրավիրում են իրենց մոտ, ու այդ մարդը կամովին ներկայանալու պատրաստակամություն է հայտնում, նրան բերման ենթարկելու անհրաժեշտություն չի առաջանում: Օրինակ՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպանները հայտնել էին, որ նա պատրաստ է ներկայանալ: Նրան բերման ենթարկելու անհրաժեշտություն չկա, առավել ևս՝ ասֆալտին պառկեցնելով, հատուկ ջոկատայիններով: Պարզ է, որ այս թատերականացված անհարկի միջամտությունն արվում է մարդուն նվաստացնելու, նրա արժանապատվությունը վիրավորելու, վերոնշյալ նկարագրված սցենարն ապահովելու, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական, հասարակական գործիչներին վախեցնելու, լռեցնելու նպատակով: Սա հենց տոտալ բռնապետության փնթի ու թափթփված դրսևորում է»,- նշեց մեր զրուցակիցը:

Նման վարքագիծը դիտարկելով նաև բարոյական հարթության մեջ ու խոսելով նաև պատերազմի մասնակիցների նկատմամբ նման վերաբերմունքից՝ Էդգար Ղազարյանը շեշտեց. «Պատերազմի մասնակիցներն առավել խոցելի են այդ առումով, որովհետև դավաճանի համար, որը հայրենիքը հանձնել է թշնամուն, հայրենիքի պաշտպաններն ավելի վտանգավոր, ավելի անընդունելի մարդիկ են: Եվ խոսքը միայն Սյունիքի այն համայնքապետների ու քաղաքապետների, ինչպես նաև բոլոր այն մարդկանց մասին չէ, որոնք կամավորագրվել ու մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը: Այսօր պատերազմից հրաշքով ողջ մնացած մեր զինվորականների նկատմամբ 1200-ից ավելի քրեական գործեր են հարուցված:

Մեր բանակի սպայական կազմի գերակշիռ մասն այսօր անցնում է տարբեր քրեական գործերով՝ առնվազն վկայի, էլ չեմ ասում՝ մեղադրյալի կարգավիճակով: Սյունիքի Քարահունջի համայնքի վարչական ղեկավարին՝ կնոջը, ձերբակալել ու հիմա էլ կալանավորել են միայն նրա համար, որ նա քաղաքացիների ընդունելություն է կազմակերպել համայնքի ղեկավարի մոտ, որ համայնքի ղեկավարն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում սոցիալական օգնություն հատկացնի մարդկանց: Ընդ որում, այն հատկացրել է բանկային համակարգի՝ փոխանցումների միջոցով և համայնքի բյուջեից, ինչը ՏԻՄ-երի լիազորությունների մեջ է: Սա իրավական գործընթաց համարե՞նք:

Պարզ է, չէ՞, թե որ համայնքի ղեկավարի նկատմամբ է արվում: Այն ղեկավարի, որը պահանջել է Փաշինյանի հրաժարականը, որն անդամակցել է մի կուսակցության, որն ընդգրկված է «Հայաստան» դաշինքում: Օրինակ՝ երբեք ՔՊ-ի համակիր համայնքի ղեկավարներից ոչ ոքի պարագայում մինչ օրս նման խնդիր չի առաջացել: Իսկ այն համայնքի ղեկավարը, որն իր հրաժարականն է պահանջում, իրավապահ մարիններով գնում ու լիազորությունների կատարումը վերաձևակերպում են որպես հանցագործություն ու այդ մարդկանց նկատմամբ ամենակոպիտ, ամենաբռի ամենանհամաչափ ուժի կիրառմամբ ապօրինի գործողություններ են իրականացնում: Ակնհայտ է, որ այդ գործողությունները բացառապես քաղաքական բովանդակություն ու ենթատեքստ ունեն»:

Նրա խոսքով՝ խնդիրը բոլոր այլախոհներին լռեցնելն է: Ինչ վերաբերում է նաև պետական ապարատում խոստացված կադրային ջարդին, Է. Ղազարյանը նշեց. «Սա ևս անթույլատրելի և անօրինական է, որովհետև Հայաստանում արդեն շատ վաղուց ներդրված է քաղաքացիական ծառայության համակարգը, որտեղ առանձնացվել են պետական այն պաշտոնները, որոնք պետք է փոխվեն և որոնք երբեք չպետք է փոխվեն քաղաքական փոփոխություններից հետո: Այսինքն, քաղծառայողները ոչ թե իշխող քաղաքական ուժերին, այլ պետությանն են ծառայում, նրանք հանրային ծառայություններ են մատուցում, ու նրանց պաշտոնի կայունությունը պետք է երաշխավորված լինի քաղաքական փոփոխություններից: Նախարարները, փոխնախարարները, վարչական պաշտոն զբաղեցնողները կարող են փոխվել քաղաքական փոփոխություններից հետո, բայց քաղծառայողների նկատմամբ որևէ ներգործություն բացարձակ ապօրինություն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանՊուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանԿայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Վթար․ գազ չի լինի անորոշ ժամանակ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուսական հետախուզական ծառայությունները ծրագրել են ռուս ընդդիմադիր գործիչների սպանություններ և դիվերսիաներ Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըՄաhաgել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը Ծնողները խնջույքի ժամանակ 5-ամյա որդուն թողել են մեքենայում․ երեխան մահացել էԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանԼոս Անջելեսում ուղղաթիռի կործանման վայրում հայտնվել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը արգելափակել է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նոր փորձը ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ գործողությունների համար.Ղալիբաֆ 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին