Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սեր էի փնտրում, որը շուռ կտար կյանքս․Պիաֆի միֆերն ու իրականությունը (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Past.am

Լեգենդն ասում է, որ Էդիթ Ջովաննա Գասսյոնը, ով հետո պետք է դառնար հռչակավոր երգչուհի Էդիթ Պիաֆ, ծնվել է փողոցում, Փարիզի աղքատ թաղամասերից մեկում։

«Երբ ցավերը բռնել են, մայրս իջել է փողոց՝ այնտեղ սպասելու շտապօգնության մեքենային, որի հետեւից գնացել էր հայրս։ Երբ շտապօգնությունը եկել է, ես արդեն ծնվել էի՝ հենց փողոցում։ Մորս օգնել էին ծննդաբերել երկու ոստիկան, ովքեր անցնելիս էին եղել այդ պահին նրա կողքով»,- պատմել է Պիաֆը։ Միֆ է սա, թե իրականություն, չգիտենք, նրա ծննդյան վկայականում գրված է եղել, որ նա հիվանդանոցում է լույս աշխարհ եկել։

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, անկրկնելի Պիաֆի 100-ամյակն է, ինչի կապակցությամբ տարբեր երկրներում միջոցառումներ տեղի կունենան։

Պիաֆը եւ հրաշքը

Պիաֆի տատիկը հասարակաց տուն ուներ, եւ աղջիկը ողջ մանկությունն անց է կացրել մարմնավաճառուհիների շրջապատում։ Մանուկ հասակում Պիաֆը կուրացել է, եւ որպեսզի բուժեն նրան՝ ամբողջ հասարակաց տան կազմով ուխտագնացության են գնացել՝ Սուրբ Թերեզայի եկեղեցի։ Ամբողջ օրը նրանք աղոթել են, դա օգոստոսի 19-ին։ Նրանք աղոթում էին, որ ամսի 25-ին՝ Սուրբ Լյուդովիկոսի օրը, երեխան կրկին սկսի տեսնել։

25-ին ողջ օրը բոլորը հրաշքի էին սպասում, եւ երեկոյան, երբ շատերը հույսները կորցրել էին, Էդիթն ասաց՝ այն, ինչ ես տեսնում եմ, այնքան գեղեցիկ է։ Առաջին բանը, որ նա տեսել էր՝ հրաշքով բուժվելուց հետո, դաշնամուրն էր։ Այդ օրվանից Պիաֆը Սուրբ Թերեզային իր պահապանն էր անվանում։

Պիաֆը եւ երգը

Էդիթի հայրը փողոցային աճպարար էր։ Նա մարդկանց առաջ աճպարարություն էր անում, իսկ Էդիթը, ափսեն ձեռքին, մոտենում ու փող էր հավաքում։ Հայրն ասում էր՝ որպեսզի ձեզ շնորհակալություն հայտնենք, աղջիկս վտանգավոր թռիչք կանի։ Եւ երբ բոլորը սպասում էին թռիչքին, նա բարկացած ասում էր՝ մի՞թե դուք ուզում եք, որ ձեր հաճույքի համար երեխան կոտրի վիզը։ Եւ թռիչքի փոխարեն աղջիկը երգում էր։ Հենց այդպես էլ սկսվեց նրա կարիերան։ Սկզբում Պիաֆը երգում էր փողոցում, որտեղ մի անգամ նրան լսեց գիշերային ակումբի տնօրեն Լուի Պեպպեն եւ առաջարկեց, որ գա իր ակումվում երգելու։ Նա Էդիթին անվանեց La Môme Piaf՝ փոքրիկ թռչնակ, քանի որ աղջկա հասակն ընդամենը 142 սմ էր։ Այստեղից սկսվեց նրա վերելքը։

Պիաֆն ու տղամարդիկ

«Ես գիտեմ, որ ես սուրբ չեմ, իմ մատները չեն հերիքի, որպեսզի հաշվեմ սիրեկաններիս։ Շատ հեշտ է իմ ուղղությամբ քար նետել, սակայն ես փնտրում էի մեկին, ում վրա կարող եմ հենվել։ Եթե ես ձեռքից ձեռք եմ անցել, ապա ոչ թե, որ անբարոյական եմ, այլ որովհետեւ սեր էի փնտրում, որը շուռ կտար իմ կյանքը»,- ասել է Պիաֆը։

Պիաֆն իսկապես շատ սերեր է ունեցել, ողբերգական, ծանր հետեւանքներով։ Սիրեկաններից մեկից երգչուհին դուստր է ունեցել, ով, սակայն, մանուկ հասակում մահացել է մինինգիտից։ Երգչուհին այլեւս երեխա չի ունեցել, քանի որ առանձնապես չէր էլ ցանկանում երեխա։ Սիրեկաններից մեկն անգամ կրակել է Էդիթի վրա, որպեսզի սպանի նրան, քանի որ երգչուհին լքել էր նրան։

Էդիթի մեծագույն սերն է եղել բոքսի աշխարհի չեմպիոն Մարսել Սերդանը։ Նրանց սիրավեպը սկսվել է 1948 թվականին, երբ Սերդանը կին եւ 3 երեխա ուներ։ Սակայն մեկ տարի անց, երբ Սերդանը Փարիզից Նյու Յորք էր թռչում՝ Էդիթի համերգին ներկա լինելու համար, ինքնաթիռն ավիավթարի ենթարկվել, ու տղամարդը մահացավ։

Սիրելիի մահը Պիաֆն անչափ ծանր տարավ, քիչ էր մնում՝ ինքնասպան լինի։

«Ես այնքան սաստիկ էի տանջվում, որ երբեք այդքան հզոր բառեր չեմ գտնի՝ այդ մասին պատմելու համար»,- ասել է Պիաֆը։

Պիաֆը եւ մահը Էդիթ Պիաֆը մահացավ 1963 թվականի հոկտեմբերի 11-ին, ընդամենը 47 տարեկանում։ Սակայն նա չափից ավելի մեծ էր երեւում այդ ժամանակ՝ ալկոհոլն ու թմրանյութերը քայքայել էին նրան։ Իսկ դրանցով նա սկսեց տարվել Մարսելի մահվանից հետո։ 1951-1963 թվականների ընթացքում Պիաֆը տարել է 4 ավտովթար, ինքնասպանության մեկ փորձ, 3 կոմա, 4 անգամ բուժվել է թմրանյութերից կախվածությունից, սպիտակ տենդի 2 նոպա է ունեցել, 7 վիրահատություն, 2 թոքաբորբ։ Մահվանից քիչ ժամանակ առաջ նրա մոտ օնկոլոգիական հիվանդություն է հայտնաբերվել։ Պիաֆի թաղմանը Փարիզի փողոցներ էին դուրս եկել 100 հազար մարդ։ Մեքենաների շարժը քաղաքում կանգ էր առել։ Կաթոլիկ եկեղեցին հրաժարվեց անցկացնել երգչուհու հոգեհանգիստը, քանի որ նա «ապրում էր մեղքի մեջ»։

Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Հրշեջները այրվող բնակարանից փրկել են երեք մեծահասակի և չորս երեխայիԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Ջուր չի լինելու մինչեւ 19:00-ն. հասցեներ Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետԹրամփը պատմել է, թե ինչպես է Google-ը մերժել օվկիանոսն իր անունով կոչելու առաջարկը Հայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՈւկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ Թրամփ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ պաշտոնական այցի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումը Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է