Մոսկվայի պետական համալսարանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել քննությունները հաջողությամբ հանձնած 8 տարեկան երեխային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը պատրաստ է ընդունել Ալիսա Տեպլյակովային, հայտնել են ֆակուլտետի մամուլի ծառայությունից: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ կային ութամյա մոսկվացի Ալիսա Տեպլյակովայի մասին, որը քննություն էր հանձնել և վկայական ստացել: Աղջիկը հաջողությամբ ավարտել էր առաջադրանքները ռուսաց լեզվից, մասնագիտացված մաթեմատիկա, կենսաբանություն և համակարգչային գիտելիքներ առարկաներից: Հոր խոսքով՝ աղջիկը ցանկանում է ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետ: Հոգեբանությանֆակուլտետի ղեկավարությունը նշել է, որ ուրախ կլինեն ընդունելության թեստերը հանձնելուց հետո Ալիսային սովորելու հնարավորություն ընձեռել այդ ֆակուլտետում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



