Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ռուսաստանի դեմ գործողությունների հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ երկրում Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել, որտեղ քննարկվել է Ռուսաստանի դեմ պատասխան գործողությունների ձեռնարկման հարցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նիստի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ իրենք անընդունելի են համարում ռուսական կողմի ներկայիս դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, հետևաբար մանրամասնորեն քննարկվել են բոլոր այն գործողությունները, որոնք պետք է ձեռնարկվեն թուրքական կողմից:
Քննարկվել է նաև ԵՄ-ին անդամակցելուն, Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող հարցեր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



