Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Կի Մունի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կողմերը գլխավորապես խոսել են սիրիական ճգնաժամից: Չավուշօղլուն ընդգծել է, որ սիրիական խնդիրը կարգավորում չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ երկրում քաղաքական փոփոխություն տեղի չի ունեցել:
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև կիպրական խնդիրը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



