Դավութօղլուն Պուտինի դիրքորոշումը «մանկական պահվածք» է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է նախօրեին թուրքական կողմին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեագրած հայտարարություններին: Վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» լրատվականը, վարչապետը հայտնել է, որ Պուտինի հայտարարություները լուրջ չի ընդունում:
Դավութօղլուն ՌԴ նախագահի դիրքորոշումը «մանկական պահվածք» է անվանել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 17-ին Մոսկվայում ընթացող ամենամյա մամուլի ասուլիսում հայտարարել էր,որ Թուրքիայի ներկայիս իշխանությունների հետ գործնականում անհնարին է համաձայնության գալ: «Թուրքիայի գործողղեկավարության հետ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, դժվար է համաձայ նության գալ կամ գործնականում անհնարին է: Նույնիսկայնտեղ, երբ մենք ասում ենք «այո», մենք համաձայնում ենք, կողքից կամ թիկունքից հարվածում են մեզ, ընդ որում՝ անհասկանալիպատճառներով: Ուստի պետական մակարդակով ես հեռանկարներ չեմ տեսնում»,-ասել էր Պուտինը՝ հավեռլելով, որ Թուրքիայի իշխանությունները երկիրը տանում են դեպի իսլամացում:



